Քիչ առաջ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստի ընթացքում հանձնաժողովը քվեարկության դրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցի քննարկումը:
Հանձնաժողովի անդամներից միայն Արա Նռանյանը դեմ քվեարկեց։ Նա ներկայացրեց հատուկ կարծիք․ «ՍԴ-ում և Վարչական դատարանում գտնվում են գործեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու այս գործընթացի վրա։ Եթե ՍԴ-ն որևէ կետով ճանաչեց Սահմանադրությանը հակասող օրենսդրական փոփոխությունները, ապա ամբողջ գործողությունը կարող է դառնալ հակասահմանադրական»։
Նա նաև նշեց, որ ունենք լսելիության ապահովման լուրջ խնդիր․ «Չունենք նաև երկրորդ կողմ, կողմը, որը փորձում է ընդդիմանալ այս նախագծին, իրականում երրորդ կողմ է»։
Արա Նռանյանի վստահեցմամբ՝ ցանկացած աուդիտորական կազմակերպություն, եթե վերցնի, այս վարույթի նյութերն ուսումնասիրի, ոչ մեկը չի ասի, որ այստեղ նույնիսկ իրականության շեմին մոտ ցուցմունքներ կան։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test