Մասիսում ընդդիմությունն իր ձեռքից բաց չթողեց իշխանությունը. Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավագանու արտահերթ նիստում համայնքապետ ընտրվեց «Դավիթ Համբարձումյան դաշինքի» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը, ով զբաղեցնում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ «ՔՊ» խմբակցության ավագանու ողջ կազմը բացակայեց նիստից և չուներ առաջադրած թեկնածու։
Նորայր Հակոբյանի օգտին կողմ են քվարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի բոլոր 14 անդամները և ավագանու մեկ անկախ անդամը։ Արդեն նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին Երևանի քրեական դատարանի դատավճռով դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Վճռի հրապարակման պահին նա գտնվում էր աշխատանքային այցով Մոսկվայում և կալանավորվեց Հայաստան վերադառնալուն պես՝ հենց օդանավից իջնելու պահին։
Հոկտեմբերի 28-ից Դավիթ Համբարձումյանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից իր առաջին ուղերձով վայր էր դրել Մասիսի ավագանու մանդատն ու հայտարարեց իր լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ նոյեմբերի 15-ին իր երկրորդ ուղերձով կոչ էր արել մնալ համառ ու հավատալ վերջնակետին․
«Ոչ մի իրավիճակ չի կարող կտրել մարդու կապը իր ճանապարհի, իր արմատների ու իր նպատակի հետ։ Մարդը կորցնում է ուժը միայն այն ժամանակ, երբ հրաժարվում է ինքն իրենից։ Իսկ ես հրաժարվելու ոչինչ չունեմ։ Իմ հավատը, իմ ուղին, իմ սկզբունքները ձևավորվել են տարիներով, փորձություններով ու մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ, որից երբեք չեմ խուսափել», - գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը՝ Նուբարաշեն ՔԿ-ից
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test