Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների՝ Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչությունը խոչընդոտած Գ.Ն.-ի և Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշենք՝ Գ.Ն.-ն Գարեգին Բ-ի՝ Կտրիճ Ներսիսյանի եղբայրն է՝ Գևորգ Ներսիսյանը, Հ.Ն.-ն՝ վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը:
«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գ.Ղ.-ն, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու, Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, սահմանված կարգով նախընտրական քարոզչություն իրականացնելու, ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր:
Ժամը 14:00-ի սահմաններում Ոսկեհատ բնակավայրի Գ.Լուսավորիչ փողոցի բնակիչ Հ.Ն.-ն, իր տան մոտ հանդիպելով Գ.Ղ.-ին, տեղեկացել է, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն, տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր:
Հ.Ն.-ն տեղեկացել է նաև, որ վերոնշյալ կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն նախընտրական քարոզչություն կատարելու, ընտրողների հետ հանդիպելու նպատակով նույնպես ժամանելու է Ոսկեհատ բնակավայր: Հ.Ն.-ն նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դիտավորությամբ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն չի մտնելու Ոսկեհատ բնակավայր:
Այդ ընթացքում Հ.Ն.-ի հայրը՝ Գ.Ն.-ն, լսելով Գ.Ղ.-ի և իր որդու խոսակցությունը, մոտեցել է նրանց և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Գ.Ղ.-ի հասցեին՝ նույնպես պահանջելով հեռանալ:
Չցանկանալով վիճաբանել Հ.Ն.-ի և Գ.Ն.-ի հետ, դադարեցնելով նախընտրական քարոզչությունը՝ Գ.Ղ.-ն վերադարձել է նախընտրական քարոզչական պաստառների տեղադրման վայր:
Հ.Ն.-ն և Գ.Ն.-ն, շարունակելով վերջնական արդյունքի հասնելուն ուղղված գործողությունները, իրենց ավտոմեքենաներով շրջել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման ընտրողների հետ հանդիպման՝ նախապես որոշված վայրում՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցում: Գ.Ն.-ն, իջնելով ավտոմեքենայից, զրուցել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձինք հեռացել են:
Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հ.Ն.-ի և Գ.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը):
Գ.Ն.-ի և Հ.Ն.-ն կալանավորված են»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։ Թեկնածուն Հարություն Մկրտչյանն է:
Գարեգին Բ-ի 68-ամյա եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և վերջինիս որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել նոյեմբերի 3-ին: Այն բավարարվել է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test