Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մասիսի նոր համայնքապետը նախորդ տարի 22 մլն դրամ արժեքով նոր բնակարան է գնել armlur.am armlur.am

time
Մասիսի նոր համայնքապետը նախորդ տարի 22 մլն դրամ արժեքով նոր բնակարան է գնել

Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար միաձայն ընտրվեց «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը։ Դավիթ Համբարձումյանօի պաշտոնավարման ընթացքում Հակոբյանը զբաղեցնում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս անգամ համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածու չի առաջադրել։

2021 թվականին Հակոբյանը հրաժարական էր ներկայացրել, ապա 2022 թվականին վերընտրվել էր համայնքի տեղակալի պաշտոնում։ Նորայր Հակոբյանը փաստաբան է, Փաստաբանների պալատի անդամ է։

Հարկ է նշել, որ Դավիթ Համբարձումյանին կալանավորելուց հետո նրա լիազաորությունները դադարեցվել էին նոյեմբերի 11-ին։

Իսկ ի՞նչ ունեցվածք ունի Նորայր Հակոբյանը․

Մասիսի նորընտիր համայնքապետ Նորայր Հակոբյանը 2024 թվականին ներկայացրել է անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և հաշերի հայտարարագիր, որի համաձայն նախորդ տարի 2024 թվականին ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում Մասիսում 22 մլն 725 հազար դրամ արժեքով։ Հակոբյանը 2024 թվականի հունվարին գնված հողամասը ներկայացրել է տարեսկզբին եղած անշարժ գույք և չի նշել գույքի ձեռք բերման արժեքը։

Մասիսի համայնքապետը տվյալ տարվա սկզբում առկա 2 տրանսպորտի միջոց է հայտարարագրել 2023 թվականին 2 մլն դրամով ձեռք բերված PORSCHE մակնիշի մեքենա 2004 թվականի արտադրության։

2021 թվականին ձեռք է բերել MAZ մակնիշի ավտոմեքենա 1990 թվականի արտադրության։

Հակոբյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 16 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել է 9 մլն 826 հազար դրամ, որից 5 մլն դրամն այլ եկամուտ է, որի աղբյուրը անհայտ է պահել նախկին փոխհամայնքապետը։

Եկամուտներից 4 մլն 826 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Մասիսի համայնքապետարանի աշխատակազմից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն դրամ, որը բնակլարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Հանգստի համար կատարած ճանապարհածախսերը կազմել են 2 մլն դրամ։

Էմմա Միքայելյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test