fip.am
Նոյեմբերի 16-ին՝ Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունների օրը, Civic.am-ը տեսանյութ է տարածել, պնդելով, թե Արագածի թիվ 14/28 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը լարված ու «անառողջ մթնոլորտ է ստեղծում»։
«Լրագրող (NewDay.am կայքի խմբագիր,-հեղ․) Անի Գևորգյանի մայրը հանձնաժողովի նախագահ է Արագածում, «Հայաքվեի» դիտորդների հետ անառողջ մթնոլորտ է ստեղծում, մոտենում ընտրողներին, խցերին», — գրել է կայքը։
Civic.am-ի այս մեկնաբանությունն ունի մոլորեցնող բնույթ և հանձնաժողովի նախագահի վարքագիծը ներկայացնում է որպես ընտրական կարգի ու օրենսդրության շրջանակից դուրս։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրելով տեսանյութը՝ չի հայտնաբերել հանձնաժողովի նախագահի կողմից այնպիսի արարք, որը դուրս կլիներ իր լիազորությունների շրջանակից։
Մասնավորապես, հանձնաժողովի նախագահը տեսանյութում երևացող կադրերում չի խախտել Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրողի քվեարկության գաղտնիության իրավունքը և չի մոտեցել քվեախցիկին այն պահին, երբ այնտեղ ընտրող քաղաքացի է եղել։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգիրքն արգելում է ընտրողի քվեարկության գաղտնիության խախտումը։
Միևնույն ժամանակ, հանձնաժողովի նախագահը օրենսգրքի 57-րդ հոդվածով պարտավոր է իր տեսադաշտում պահել քվեարկության խցիկները՝ պայմանով, որ չխախտվի քվեարկության գաղտնիությունը։
Հոդված 61-ով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։
Օրենսգրքում չկա որևէ սահմանափակում այն մասին, որ հանձնաժողովի նախագահն իր լիազորությունների կատարման շրջանակում չի կարող մոտենալ կամ հաղորդակցվել ընտրողների հետ՝ բացառապես տեխնիկական ու քվեարկության բնականոն ընթացքի ապահովման նպատակով։
Միևնույն ժամանակ, Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածը բոլորին արգելում է ազատ ընտրական իրավունքի խոչընդոտումը։
Սրան զուգահեռ, սակայն, կայքը նշված տեսանյութում չի ներկայացրել փաստեր, որոնք կվկայեին հանձնաժողովի նախագահի կողմից ընտրողներին՝ որևէ ուժի օգտին քվեարկել ուղղորդելու, նրանց ազատ կամքին խոչընդոտելու կամ նրանց քվեարկության գաղտնիությունը խախտելու մասին։
Նանե Մանասյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test