Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանի հավաքականը 1:9 հաշվով պարտվել է Պորտուգալիային panarmenian.net panarmenian.net

time
Հայաստանի հավաքականը 1:9 հաշվով պարտվել է Պորտուգալիային

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի իր վերջին խաղում 1:9 հաշվով պարտվել է Պորտուգալիային։

Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոշոր հաշվով պարտությունը կապել է ֆուտբոլիստների անհատական սխալների հետ, հայտնում է Արմենպրեսը։

«Մեզ համար սա իսկապես ցավալի արդյունք է: Պետք է հասկանանք, որ դեռևս պատրաստ չենք մրցելու նման բարձրակարգ թիմերի դեմ: Դեռ երիտասարդ հավաքական ենք ու ես այն կարծիքին եմ, որ նմանատիպ խաղերից հետո մենք կդառնանք ավելի ուժեղ: Ձախողեցինք ֆուտբոլիստների անհատական սխալների պատճառով: Պետք է ընդունել այս պարտությունն ու շատ աշխատել»,–ասել է նա։

Այս արդյունքը դարձել է ընտրանու պատմության մեջ ամենախոշոր պարտություններից մեկը։

Պորտուգալիայի հավաքականն այս հաղթանակով ամրապնդել է առաջին հորիզոնականը և նվաճել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իսկ Հայաստանի ընտրանին ավարտել է մրցաշարն իր խմբում վերջին հորիզոնականում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test