freenews.am
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակին:
«Եվ այսպես, ըստ նախնական տվյալների, որոնք, ըստ էության, մեծ փոփոխությունների չեն ենթարկվի վրահաշվարկների արդյունքում, Վաղարշապատ համայնքում 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ ՔՊ-ն իր ձայները ավելացրել է շուրջ 50%-ով (15296` ի համեմատություն 10212-ի)։
Հիշեցնեմ, որ նախորդ երկու ընտրություններում ՔՊ-ն իր ձայները բացարձակ թվերով նույնպես ավելացրել էր․ Գյումրիում՝ 120%-ով, Փարաքարում՝ 40%-ով։
Շնորհավորում եմ բոլորիս մեր համայնքում գրանցած ֆանտաստիկ արդյունքների համար՝ ի հեճուկս բոլոր կողմերից մեր դեմ իրականացվող արշավների և հարձակումների։
2026-ի ընտրություններից համար Վաղարշապատը կարևոր փորձաքար էր, և դա հրաշալի հասկանում էին մեր համայնքի ընտրողները։ Սա մեր՝ համայնքի բնակիչներիս, արձագանքն է բոլոր նրանց, որոնք կարծում են, թե հնարավոր է կեղծ սրբեր քողի տակ թաքնված հիբրիդային հարձակումներով գրոհել Հայաստանի Հարապետության դեմ»,- գրել է Ղազարյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test