Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայկական ստարտափը հարմարավետ սրճարաններ գտնելու հարթակ է ստեղծել sputnik sputnik

time
Հայկական ստարտափը հարմարավետ սրճարաններ գտնելու հարթակ է ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայկական Ubi ստարտափը ստեղծել է հավելված՝ սրճարաններն ու ռեստորանները որոնելու համար՝ ըստ դրանց բնութագրերի (ինտերիերի ոճ, մեկ անձի համար միջին գին, քաղաքի կենտրոնից հեռավորություն և այլն):
Հավելվածում արդեն ներառված են ոչ միայն Երևանը, այլև Հայաստանի բոլոր մարզերը, իսկ քարտեզին մշտապես ավելացվում են նոր վայրեր:
Ընկերության աշխատակիցները տեղեկատվություն են հավաքում սրճարանի կամ ռեստորանի սոցիալական ցանցերի էջերից, իսկ մանրամասները՝ հեռախոսազանգերի և օգտատերերի կարծիքների միջոցով։
«Մենք փորձում ենք հավաքել ոչ միայն ձեր նշած հիմնական տեղեկությունները, այլև բոլոր հնարավոր դետալները՝ սրճարանը հարմարավե՞տ է, թե՞ աղմկոտ, ինտերիերը՝ եվրոպակա՞ն, թե՞ ավանդական հայկական, կենդանի երաժշտություն կա՞ և այլն։ Մի խոսքով այն ամենը, ինչ մեզ հետաքրքրում է, երբ ինքներս ենք գնում սրճարան», - Sputnik Արմենիային ասաց ընկերության աշխատակից Նորայր Ամիրխանյանը, որը Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող է։
Հավելվածն ունի նաև հետադարձ կապի ձև, որտեղ հաճախորդները կարող են թողնել կարծիքներ և գնահատականներ։
Նրա խոսքով՝ հարթակի նորույթն այն է, որ նմանատիպ հավելվածները սահմանափակվում են օնլայն ամրագրումներով, սակայն թույլ չեն տալիս որոնումներ կատարել «հարմարավետության» հատկանիշներով։
Ստարտափը ներկայացվել է Երևանում կայացած Digitec- 2025 բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test