Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կենտրոնական Ասիա + Ադրբեջան. Ալիևի «սանձահարումը» 1in.am 1in.am

time
Կենտրոնական Ասիա + Ադրբեջան. Ալիևի «սանձահարումը»

Նոյեմբերի 16-ին Տաշքենդում կարեւոր նշանակության քաղաքական իրադարձություն է տեղի ունեցել, Ադրբեջանը ստացել է կենտրոնաասիական խորհրդատվական հանդիպումների լիիրավ մասնակցի կարգավիճակ: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևեը:

«Մենք ամուր կամուրջ կկառուցենք Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև, կհարթենք միասնական համագործակցության ճանապարհը, ինչն, անկասկած, կամրապնդի երկու տարածաշրջանների փոխկապակցվածությունը եւ կայունությունը»,- Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքն այսպես է ձևակերպել Ուզբեկստանի նախագահը: Նրա խոսքը մեջբերում են Բաքվի իշխանական լրատվամիջոցները:

Միրզիևեի գնահատմամբ, «համերաշխության ամրապնդումը և ընդհանուր զարգացման ձգտումը նպաստում են գլոբալ մասշտաբներով Կենտրոնական Ասիայի սուբյեկտության ամրապնդմանը»: Ուզբեկստանի նախագահն ամփոփել է, որ «տարածաշրջանը միջազգային հեղինակավոր հարթակներում հանդես է գալիս միասնական դիրքերից» և անկասկած է, որ խորհրդատվական քննարկումների ձևաչափին Ադրբեջանի ներգրավումը Կենտրոնական Ասիայի «ձայնը միջազգային ընկերակցություն ավելի նշանակալի կդառնա»:

Կենտրոնական Ասիա-Ադրբեջան խորհրդատվական քննարկումներին ընդառաջ՝ ուզբեկստանցի քաղաքագետ Կարաևը տեսակետ է հայտնել, որ եթե Տաշքենդում կայացվի այդ ձևաչափով համագործակցության «կառավարման մարմին ստեղծելու որոշում, ապա գործ կունենանք իրական ինտեգրացիայի ծրագրովորման հետ, իսկ եթե ամեն ինչ մնա խորհրդատվական քննարկումների մակարդակում, ուրեմն կողմերը շարունակում են մնալ մտադրությունների հռչակագրման մակարդակում»:

Ուզբեկստանի նախագահի հայտարարությունից պարզորոշ հասկացվում է, որ խնդիրը ոչ թե Կենտրոնական Ասիա-Ադրբեջան «ախհարքաղաքական միասնական տարածքի ստեղծումն է», ինչի ջատագովն Իլհամ Ալիևն է, այլ՝ Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս «միասնական համագործակցության ճանապարհի հարթումը»: Ըստ երևույթին, այս «հանձնարարականով» է անցել ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը, իսկ ավելի վաղ Կենտրոնական Ասիայի երկրները համագործակցության ծրագիր են քննարկել Եվրամիության հետ:

Եթե վերացարկվենք Տաշքենդի խորհրդատվական քննարկումների շուրջ քարոզչությունից, ապա գործնականում ստացվում է, որ Կենտրոնական Ասիայի երկրների համար Հարավային Կովկասը միասնական է, որտեղ պետք է հաստատվի կայունություն և միասնական համագործակցություն: Միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս աշխարհաքաղաքական նոր տարածաշրջան:

Դա, անշուշտ, չափազանց բարդ, ռեսուրսատար և ռիսկային նախագծում է, որի իրականացումը կարող է հակադրվել միանգամից մի քանի «խաղացողների» շահերին, բայց կոնկրետ այս փուլում կարեւոր է, որ Տաշքնեդի քննարկումները ծրագրավորվել են ոչ թե «միասնական Թուրքեստանի», այլ՝ Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս «միասնական համագործակցության» մոդելով: Գոնե տարածված տեղեկատվությունից այդպես է հասկացվում: Բացառելի չէ, իհարկե, որ «իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված»՝ կողմերը վերադառնան «թուրանականության ակտուալացմանը»: Այս առումով լուրջ «տնային աշխատանքի» խնդիր ունեն արդեն Հայաստանը և Վրաստանը, որ պետք է կարողանան իրացնել Կենտրոնական Ասիայի իրավահավասար գործընկեր լինելու բացառիկ հնարավորությունը: Տաշքենդում Ալիևին «քաղցրաբլիթ են մատուցել», բայց դա ավելի խորքային իմաստով նրա «սանձահարումն է»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test