Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քվեարկությունն ավարտվել է․ 47 տեղամասում արձանագրվել է 50 խախտում․ «Ականատես» a1plus.am a1plus.am

time
Քվեարկությունն ավարտվել է․ 47 տեղամասում արձանագրվել է 50 խախտում․ «Ականատես»

Ականատեսի տեղեկանքը 08։00 -20։00 դրությամբ

Դիտորդները տարբեր տեղամասերում արձանագրել են հետևյալ խնդիրները՝

1. Ընտրողների քվեարկության իրավունքի խոչընդոտման երկու դեպք՝

● 14/46 ընտրատեղամասում 11:00-ին տեղի է ունեցել բաց քվեարկության դեպք, մասնավորապես՝ անձը մինչև քվեախցիկ մտնելը քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ, որին ականատես է եղել միայն «Մայր Հայաստան» կուսակցության վստահված անձը, որի կապակցությամբ վեճ է առաջացել ընտրողի և վստահված անձի միջև։ Ընտրողը պատճառաբանել է, որ քվեաթերթիկը ծրարի մեջ է դրել մինչև քվեախցիկ մոտենալը, քանի որ քվեախցիկում դեռ ընտրող է եղել և ցանկացել է շուտ կատարել քվեարկությունը։ Հանձնաժողովի նախագահը ԿՀԸ ցուցումով վերցրել է անձի ծրարը և թույլ չի տվել քվեարկելու։ Ընտրողը հեռացել է տեղամասից՝ քվեարկությունն ավարտին հասցնելու հնարավորություն չունենալով։

● 14/20 ընտրատեղամասում ընտրողը քվեարթերթիկը չիմացությամբ դրել է ոչ թե ծրարի մեջ, այլ դրա տակ, որից հետո հանձնաժողովի անդամը փակցրել է ինքնասոսնձվող դրոշմանիշը ծրարի տակ գտնվող քվեաթերթիկի վրա։ Հանձնժողովը դա նկատելուց հետո մարել է քվաթերթիկը ծրարով հանդերձ և դրանք գցել քվեատուփի մեջ (ինչը ևս ընթացակարգային սխալ է)՝ առանց ընտրողին քվեարկելու հնարավորություն տալու։

2. Ուղղորդման ռիսկ է նկատվել երկու ընտրատեղամասերում՝

● 14/20 տեղամասում Հայրենիք կուսակցության վստահված անձը, ով հանդիսացել է տվյալ դպրոցի նախկին տնօրենը, հաճախ շփվել է ընտրատեղամաս մտնող և հեռացող ընտրողների հետ, զրուցել վերջիններիս հետ։ 14/25 տեղամասում Քաղաքացիական պայմանագրի վստահված անձը ակտիվորեն շփվել է ներս մտնող և հեռացող ընտրողների հետ, ուղեկցել նրանց դեպի քվեարկության սենյակ կամ դրանից դուրս, պարբերաբար երկար զրուցել նրանց հետ տեղամասի մուտքի մոտ։

3. 14/20 ընտրատեղամասում մինչև քվեարկություն կատարելը ընտրողը բարձրաձայնել է, թե ում օգտին է պատրաստվում քվեարկել։

4. 14/01 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել դիտորդի ազատ տեղաշարժը՝ հրահանգելով նրան գտնվել միայն տեսախցիկի նկարահանման դաշտում։

5. 14/01 տեղամասում ներկա են գտնվել կողմնակի անձիք, ովքեր դիտորդի նկատառումից հետո հեռացվել են տեղամասից։

6. 14/17 ընտրատեղամասում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովի նախագահը խոսել էլ նույն կուսակցության վստահված անձի տրամադրած հեռախոսով՝ անհայտ անձի հետ, տրամադրել անհայտ ինֆորմացիա։ Նախագահը հրաժարվել է դիտորդին տեղեկացնել, թե ինչի մասին է զրուցել ՔՊ ներկայացուցչի հետ հեռախոսով, ինչը խնդրահարույց է անաչառության սկզբունքի պահպանման տեսանկյունից։

7. 14/10 ընտրատեղամասի ընտրական ցուցակում ընտրողի անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն։

8. 14/8 և 14/13 տեղամասերում հոսանքազրկման հետևանքով որոշ ժամանակով դադարեցվել է քվեարկության ընթացքը՝ մինչև լուսավորության վերականգնումը։

9. Քվեատուփերի հետ կապված խնդիրներ են արձանագրվել երեք ընտրատեղամասերում՝

● 14/05 ընտրատեղամասում քվեատուփի հատուկ պլաստմասյա կապիչներից մեկը վնասված է եղել։

● 14/02 և 14/29 ընտրատեղամասերում այդ փակիչներն ընդհանրապես բացակայել են և քվեատուփը փակված է եղել միայն ինքնակպչուն թղթղյա կնիքներով։ 14/29-ում դիտորդի կողմից զգուշացումից հետո ևս խնդիրը չի շտկվել։

10. Մարդկանց և մեքենաների կուտակումներ են արձանագրվել տեղամասերի մուտքի մոտ կամ 50 մետր շառավղով տարածքում՝ 14/47, 14/01, 14/45, 14/46, 14/08:

11. Մարդկանց կուտակումներ են արձանագրվել 14/46 և 14/08 տեղամասերի ներսում:

12. Մատչելիության խնդիրներ են հայտնաբերվել հետևյալ ընտրատեղամասերում՝ 14/01, 14/47, 14/22, 14/04, 14/02, 14/19, 14/30, 14/20, 14/05, 14/18, 14/28, 14/14, 14/29, 14/11, 14/20, 14/42, 14/06, 14/26, 14/08, 14/24, 14/32։

13. Կահավորման խնդիրներ են հայտնաբերվել հետևյալ ընտրատեղամասերում՝ 14/05, 14/35, 14/46, 14/31, 14/11, 14/05, 14/20, 14/47, 14/01, 14/45:

Կարևոր է նշել, որ նկարագրված խնդիրների մեծամասնության դեպքում հանձնաժողովի անդամները համագործակցել են դիտորդների հետ և փորձել շտկել խնդիրները։ Բոլոր խնդիրների դեպքում դիտորդների կողմից գրառումներ են կատարվել գրանցամատյաններում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test