Վաղարշապատի խոշորացված համայնքի համամասնական ընտրություններում քվեների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն արդեն առկա պատկերի վերլուծությամբ ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթում է։
«ArmLur.am»-ի վերլուծությամբ, նույնիսկ եթե հիմա ընդդիմության առաջատար «Հաղթանակ» դաշինքը շարունակի լավ ձայներ հավաքել ամփոփվող տեղամասերից, միևնույն է, չի հաջողելու: Ընտրությանը մասնակցող, բայց անհրաժեշտ շեմը չհաղթահարած ուժերի՝ այսպես կոչված «բոնուսների» հաշվին Վաղարշապատում արդյունքը միևնույն է ձևավորվելու է ՔՊ-ի օգտին։ Այս ընտրությունը, ըստ էության, փոքր մոդելով ցույց է տալիս այն իրավիճակը, որը մեծ հավանականությամբ կարող է կրկնվել համապետական ընտրությունների ժամանակ՝ 2026-ին․ իշխանությունը կարող է հաղթել ոչ միայն իր ստացած իրական քվեների, այլև ընտրական համակարգի տրամաբանության՝ չանցած ուժերի ձայների «վերադասավորման» հաշվին։
Մինչև այս պահը հրապարակված նախնական տվյալները ստացվել են Վաղարշապատի 47 ընտրատեղամասերից 35-ի արդյունքների հիման վրա։ քաղաքական ուժերի հարաբերակցությունը այսպիսին է․
1. «Հաղթանակ» դաշինք, Սևակ Խաչատրյան – 30.4
2. «Համահայկական ճակատ» կուսակցություն, Արտյոմ Սիմոնյան – 1%
3. «Հանրապետություն» կուսակցություն, Հարություն Մկրտչյան – 3.7%
4. «Մայր Հայաստան» դաշինք, Գրիշա Հարությունյան – 6%
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, Վահրամ Ազատյան – 3.7%
6. «Ժառանգություն» կուսակցություն, Արկադի Փայտյան – 1.3%
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Արգիշտի Մեխակյան – 50%
8. «Հայրենիք» կուսակցություն, Խաչիկ Մանուկյան – 3.5%
Այս համադրությունը ցույց է տալիս մի պատկեր, որտեղ ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերը հավաքում են նկատելի, բայց մասնատված աջակցություն, մինչդեռ ՔՊ-ն մնում է առաջին տեղում՝ ճնշող առավելությամբ։
Մյուս կողմից՝ այն ուժերի տոկոսները, որոնք չեն հաղթահարում անհրաժեշտ շեմը, հենց այն «բոնուսային» ռեսուրսն են, որ կարող է ամրապնդել իշխող կուսակցության հաղթանակը ոչ միայն Վաղարշապատում, այլև հետագայում՝ համապետական հարթությունում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test