Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ավարտվեցին Վաղարշապատի ընտրությունները. քվեարկությանը մասնակցել է ընտրողների 45.12 տոկոսը azatutyun.am azatutyun.am

time
Ավարտվեցին Վաղարշապատի ընտրությունները. քվեարկությանը մասնակցել է ընտրողների 45.12 տոկոսը

Ավարտվեցին Վաղարշապատ համայնքի ընտրությունները, շուտով կսկսվի հաշվարկը. ընտրատեղամասերը փակ են: ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12 տոկոսը կամ 31 հազար 527 ընտրող։

Ընտրություններին մասնակցում էին 8 քաղաքական ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններով, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցությունները:

ՆԳՆ-ը հայտնում է՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ։

Ընտրությունները դիտարկել և մոնիթորինգ են արել վեց դիտորդական առաքելություններ: Դիտորդներն ընդհանուր առմամբ նշում էին ընտրախախտումների գրեթե նույն տեսակների մասին՝ բաց քվեարկություններ, ուղղորդումներ, ընտրական պրոցեսի մանրամանսերին չտիրապետելու արդյունքում արձանագրված խախտումներ, կրկնաքվեարկություններ: «Անկախ դիտորդի» և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ներկայացուցիչները նշում էին, որ արձանագրված խախտումների մասշտաբներն այնպիսին են, որ դրանք, ըստ էության, չեն կարող ազդել ընտրական պրոցեսի ու ընտրությունների ելքի վրա:

Ըստ դիտորդների՝ ի տարբերություն 2021 թվականի ընտրությունների, այս անգամ քաղաքացիներն ավելի ակտիվ են մասնակցել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test