Վաղարշապատ խոշորված համայնքի 14/37 ընտրատեղամասում լուսավորության խնդիր կար։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հրավիրեց էլեկտրականության մասնագետի՝ խնդիրը լուծելու համար։ Մի քանի րոպե քվեարկությունը կանգ առավ։
Էլեկտրականության մասնագետի օգնությամբ ընտրատեղամասի նախագահը լրացուցիչ էլեկտրալամպ ամրացրեց առաստաղին, որից հետո քվեարկության բնականոն ընթացքը վերականգնվեց։ Թե’ նախագահը, թե’ «Հայաքվե» առաքելության դիտորդը հավաստիացրին, որ լուրջ, ընտրության արդյունքի վրա ազդող ընտրախախտումներ չեն արձանագրվել։
Հիշեցնենք. Վաղարշապատում կիրակի ընթանում է արտահերթ ընտրություն, որին ութ քաղաքական ուժ է մասնակցում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test