Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանին երբեք այդ հոգեվիճակում չէի տեսել. ի՞նչ է տեղի ունեցել 2020թ. հոկտեմբերի 12-ին. Էդուարդ Շարմազանով 168.am 168.am

time

«2020թ. հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ Հադրութը հանձնված է, Փաշինյանն ասաց՝ չկա տենց բան, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ես պնդում եմ, որ տրված է Հադրութը։ Կանչեց իր աշխատակազմի ղեկավար Աղաջանյան Էդուարդին, գնացին, մի կես ժամ հետո եկան, խուճուճ մի բան ասացին՝ թե իբր Հադրութը հանձնված է, բայց գյուղերում մարտեր են ընթանում։ Նման մի բան։ Ես ասել եմ այդ օրը, որ պատերազմի մեջ մեղավոր է ինքը՝ իր հակապետական գործունեությամբ, բայց այս պահին դադարեցնում ենք մեր ընդդիմադիր գործունեությունը ու ամեն ինչ կանենք, որ հաղթենք այդ պատերազմում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում իր երկու շփումներին:

Վերջինս նշեց՝ ինքը Նիկոլ Փաշինյանին ասել է՝ ամեն ինչի պատասխանատուն դու ես՝ հաղթանակն էլ է քոնը, պարտությունն էլ է քոնը, պետությունն ինչ կասի՝ կանենք։

«Հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը, որովհետև Ֆրանսիան ուզում է, բայց ազդեցությունը չի հերիքում։ Ես էլ ասել եմ՝ գնա՛, խնդրի՛ր Պուտինին, թող դադարեցնի պատերազմը։ Ո՛չ այո ասաց, ո՛չ՝ ոչ, ու գնաց։ Հոկտեմբերի 19-ին էլի կանչեց։ Մեզ թվաց՝ համաձայն է ստեղծել մի մարմին՝ կազմված նախկին նախագահներից, ԱԳ նախարարներից կազմված, ովքեր պետության այդ ծանր պահին կարող են օգնել, իրավիճակի մեջ բեկում կարող են մտցնել։ Բայց այդ օրը ես նրան տեսա սարսափելի իրավիճակում, շատ վատ հոգեվիճակում։ Ասաց՝ Պուտինը զանգել է, ասել՝ կարող է կանգնեցնել պատերազմը, Ալիևը համաձայն է, ես էլ եմ համաձայն։ Ասել եմ՝ ի՞նչ առաջարկ կա, ասել է՝ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ասել եմ՝ 5+2, Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակը, այլ տարբերակ չի քննարկվել։

Փաշինյանին երբեք այդ հոգեվիճակում չէի տեսել. ի՞նչ է տեղի ունեցել 2020թ. հոկտեմբերի 12-ին. Էդուարդ Շարմազանով

Հիմա ասում եմ՝ այդ օրը Փաշինյանի ասած 5+2-ի մեջ Հադրութ, Շուշի ու Ստեփանակերտ չէին մտնում։ Արա, բա էդ օրը բոլորիս ասել էիր՝ բացառապես Ռուսաստանի շնորհիվ է, որ Ադրբեջանն ամբողջ Արցախը չի գրավել, բա ի՞նչ եղավ։ Հոկտեմբերի 19-ին մեզ ասում ես՝ համաձայնել ես դադարեցնել պատերազմը, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ասում ես՝ կասկա-բան հավաքեք, գնացեք պատերազմ… Հլը էդ օրն Իշխան Սաղաթելյանն էլ ասաց՝ քեզ թափ տուր, հավաքի, դուխով գնա, էդ վիճակով չգնաս բանակցությունների… Ես էլ ասել եմ՝ մենք քեզ 42 000 ք/կմ երկիր ենք փոխանցել, մտածիր՝ դու քեզնից հետո ի՞նչ ես փոխանցելու։

Հետո արդեն նոյեմբերի վերջում Պուտինն ասաց՝ Փաշինյանը հրաժարվեց կանգնեցնել պատերազմը, երբ Արցախն աննշան տարածքային կորուստներ ուներ դեռ։ Նկատենք նաև, որ եթե այդ ժամանակ կանգնեցներ պատերազմը, 2.500 զինվոր իր ընտանիքի կողքին կլիներ…

Ասում է՝ Ղարաբաղը թոկ էր Հայաստանի վզին, ու ամեն ինչ արեց, որ այդ թոկը կտրի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test