Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հրդեհ՝ Երևանի կենտրոնում․ «Վերնիսաժ»-ի մոտ գտնվող ավտոտնակում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ վնասվել է կայանված «Citroen C5» մակնիշի ավտոմեքենա․ օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չայկովսկի փողոցի թիվ 11 շենքի բակում տեղադրված ավտոտնակ է այրվում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն այս պահին տեղում հերթապահություն են իրականացնում։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աստղիկ Թորոսյանը ու Սուրեն Փաշայանը։Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է նաև ավտոտնակի հարևանությամբ կայանված Երևանի բնակիչ 81-ամյա Դոնալդ Մ․-ին պատկանող «Citroen C5» մակնիշի ավտոմեքենան։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին։ Այս պահին ոստիկանները ու պարեկները պարզում են ավտոտնակի սեփականատիրոջ ինքնությունը։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test