Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վարչապետը Խաչիկում ծանոթացել է 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին a1plus.am a1plus.am

time
Վարչապետը Խաչիկում ծանոթացել է 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ այցի ընթացքում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին:

Վարչապետը եղել է ներկայումս կառուցվող մի քանի տներում, զրուցել բնակիչների հետ, նրանցից հետաքրքրվել կառուցապատման աշխատանքների վերաբերյալ: Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության վերոնշյալ ծրագրից և շնորհակալություն հայտնել վարչապետին նման կարևոր նախաձեռնության համար:

Տեղեկացվել է, որ ներկայումս Խաչիկում 16 մլն-ի ծրագրով կառուցվում է շուրջ 40 տուն: Վարչապետը դիտարկել է նաև Նորավանքից Խաչիկ ճանապարհահատվածը: Այն ներկայումս գրունտային է: Տեղում քննարկվել է ճանապարհն ասֆալտապատելու հնարավորությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կարող է զբոսաշրջության խթանման առումով ևս կարևորություն ունենալ և ասել, որ կհանձնարարի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հիմնանորոգել ճանապարհը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test