Այսօր՝ առավոտյան ժամը 8:00-ից՝ արդեն շուրջ 9 ժամ, Վաղարշապատ խոշորացված համայնքում (ներառում է Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրերը) մեկնարկել են ավագանու ընտրությունները:
ArmLur.am-ը զրուցեց Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ։
Նա նշեց, որ Գասպարյանն այսօր մասնակցել է Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին և, ի պատասխան ArmLur.am-ի հարցին, թե ո՞ր ուժին է տվել իր ձայնը, Միրզոյանը պատասխանեց՝ չեմ հարցրել։
Միրզոյանի խոսքով՝ իր կնոջից հետո թե՛ Սևակ Խաչատրյանը և թե՛ Արգիշտի Մեխակյանը կարող են լավ կառավարել Վաղաշապատ համայնքը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Դիանա Գասպարյանը համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով։ Մեղադրանք էր առաջադրվել նաև նրա ամուսնուն, որը Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ է, ինչպես նաև սկեսրոջը:
Սոնա Գրիգորյան, Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test