Վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Գոհար Մելոյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դեռ գիշերվանից են սկսել դիտարկումը, քանի որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում է ապահովում։
«Մեկ ընտրատեղամասից ուղիղ հեռարձակումն անջատված է եղել, բնականաբար, արձանագրություն ենք կազմել։ Եղել են տեղամասային կենտրոններ, որտեղ քվեախցերի հետեւի հատվածները հասանելիություն են ունեցել խախտելու ընտրական իրավունքի գաղտնիությունը։ Մասնավորապես, հետեւում աստիճաններ են եղել, չկապարակնքած դուռ է եղել, անգամ ցայտաղբյուր է եղել մեկ քվեախցի մոտ։ Եթե որեւէ մի քաղաքացի ջրից օգտվեր, ապա կտեսներ, թե քվեախցում ընտրողն ում է քվեարկում»,-նշեց Մելոյանը։
Անցնելով բովանդակային խախտումներին՝ Մելոյանը առանձնացրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուի ընտրատեղամասերից մեկում վստահված անձ լինելու փաստը։ Հայտնաբերելուց հետո նրան հեռացրել։
Արձանագրվել է երկու դեպք, երբ ընտրողները հրապարակայնորեն ցույց են տվել իրենց ընտրած քվեաթերթիկը։
«Դեպք է եղել, որ ցույց չի տվել քվեաթերթիկը, բայց հրապարակել է՝ ում է տալու իր ձայնը։ Նաև քվեաթերթիկը պատռելու դեպք եղավ, որից հետո հետ եկավ՝ ընտրելու ցանկությամբ», -նշեց Գոհար Մելոյանը։
Դիտորդներն արձանագրել են նաեւ ուղղորդման դեպքեր, երբ նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս։ «Այս պահի դրությամբ՝ ժամը 16։00-ն անց է, ընդհանուր գնահատական եթե տանք, իմ կարծիքով, տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող են քվեարկության արդյունքները կասկածի տակ դնել։ Այս բոլոր խախտումները մենք արձանագրել ենք»,-ասաց Գոհար Մելոյանը։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test