Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ ԶՈՒ ամենամարտունակ զորամիավորման համարում ունեցող չեչենական «Ահմատի» հրամանատար Ապտի Ալաուդինովը սպառնացել է ռուսաստանցի ռազմական բլոգերների «իրավական ջարդ կազմակերպել»: Նա հայտարարել է, որ նրանց դեմ «առաջին արձանագրությունները, որ ներկայացվել են իրավապահներին, Ռուսաստանի թշնամիների դեմ լայնածավալ պայքարի միայն սկիզբն է»: Ալաուդինովը միաժամանակ հանդիսանում է ՌԴ պաշտպանության նախարարության քաղաքական վարչության պետը:
Նա պնդում է, որ իբրև «հայրենիքին նվիրված հանդես եկող ռազմական բլոգերներից շատերն իրականում վարկաբեկում են բանակը և չի կարելի թույլ տալ, որ նրանք երկիրը ներսից ճոճեն»: Պատերազմի մասին հանրությանը քիչ թե շատ հավաստի տեղեկություններ հայտնում են ռազմական բլոգերները, որ մարտական գործողությունների գոտի և հարակից բնակավայրեր մուտք գործելու օրինական արտոնություն ունեն: Ըստ երևույթին, Ալաուդինովին զայրացրել են Օքսանա Կոբելևայի հրապարակումները, որտեղ վերջինս բացահայտել է, որ չեչենական «Ահմատը» հաճախ ռազմական գործողություններին չի մասնակցում, բայց «անմիջապես հայտնվում է ազատագրված բնակավայրերում և սկսում տնօրինել»:
Ըստ տեղեկությունների, ՌԴ արդարադատության նախարարությունը Կոբելևային արդեն իսկ ճանաչել է «օտարերկրյա գործակալ», բայց պատճառն ավելի սենսացիոն տեղեկության հրապարակումն է: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը սեպտեմբերին, նոր ուսումնական տարվա մեկնարկին ավագ դպրոցի, քելեջների և բուհ ընդունվածների շրջանում սոցհարցումներ է անցկացրել՝ պարզելու, թե կյանք մտնող սերունդն ինչպես է գնահատում «հատուկ ռազմական գործողությունը» և որքանով է պատրաստ մասնակցել «ռուսական հողերի միավորման պատմական առաքելությանը»:
Հայտնի չէ, թե ինչպես, բայց սոցհարցումների «շոկային արդյունքները հայտնվել են Կոբելևայի տրամադրության տակ»: Ըստ այդմ, հարցման ենթարկվածների «միայն տասը տոկոսն է հավանություն տալիս Ուկրաինայի դեմ պատերազմին»: Երիտասարդության ավելի քան քառասուն տոկոսը կյանքի իմաստը տեսնում է «ազատ և ժողովրդավարական երկրում արժանապատիվ ապրելու մեջ»: Կոբելևան այս տեղեկությունները «միայն մասամբ է հրապարկել»:
Աղբյուրները համոզված են, որ Կրեմլում «բոլորն անակնկալի են եկել, երբ պարզվել է, որ պետական քարոզչությունը փաստացի երիտասարդության ինքնագիտակցության վրա հակառակ ազդեցությունն է գործել»: Կոբելևան նաև հանրայնացրել է, որ ՌԴ նախագահի աշխատակազմը սոցհարցումների արդյունքները տրամադրել է մասնագետներին, որոնց ընդհանուր եզրակացությունը «բոլորովին էլ սփոփիչ չէ, սոցիոլոգները համոզված են, որ հինգ-տասը տարի հետո հանրային ներկայիս հոռետեսությունը վերաճելու է երկրի ապագայի նկատմամբ իշխող անտարբերության»:
Այս մռայլ կանխատեսումների համատեքստում որքանո՞վ կարող է արդյունավետ լինել Ալաուդինովի նախաձեռնությունը: Ռազմական բլոգերների նկատմամբ ճնշումները, մամուլի և տեղեկատվության այլ միջոցների դեմ պատժամիջոցների կիրառումը կտա՞ ցանկալի արդյունք, կբարձացնի՞ պատանիների և երիտասարդների ռազմա-հայրենասիրական ոգին: Իսկ գուցե այդ բովանդակությամբ տեղեկատվությունը կազմակերպված է, որպեսզի Ուկրաինայում պատերազմի հնարավոր դադարեցումը հիմնավորվի հանրային պահանջվածությա՞մբ: Պատերազմը չեչենական «Ահմատին» լիովին ձեռնտու է բոլոր, այդ թվում առաջին հերթին՝ Չեչնիայի սուբյեկտությունն ամրապնդելու առումով: Հարց է, թե դա որքանո՞վ է համապատասխանում Ռուսաստանի իրոք պետական-ազգային շահերին, և իրականում ո՞վ է «հայրենիքի թշնամին»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test