Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ժուռնալիստների միության գույքը խլելը ուղղված է հենց լրագրողների դեմ armlur.am armlur.am

time
Ժուռնալիստների միության գույքը խլելը ուղղված է հենց լրագրողների դեմ

Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով՝ առաջինը պատերազմ սկսեց լրատվամիջոցների դեմ։ Նախ անձամբ սկսեց կեղտոտ արշավ՝ լրագրողներին մեղադրելով «անազնիվ աշխատանքի» մեջ, իսկ հետո սկսվեցին արդեն առարկայական ճնշումները։

«Հրապարակ» օրաթերթին հանեցին քաղաքապետարանի տարածքից՝ Բյուզանդի փողոցից։ Գործընթացը սկսեց Երևանի նախկին քաղաքապետ, հասարակությանը «սևերի» և «սպիտակների» բաժանած Հայկ Մարությանը։ Դրանից հետո մյուս լրատվամիջոցներին նույնպես հերթով «մաքրեցին» այդ հասցեից։

«2019 թվականի դեկտեմբերին անհայտ անձինք ներխուժեցին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության գրասենյակ, և այդ վայրագությունը մինչ օրս չի բացահայտվել․ ովքե՞ր էին նրանք, և ի՞նչ էին ուզում խմբագրությունից»։

Մամուլի շենքի վրա ճնշումը շարունակվեց արդեն Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի ձեռամբ։ «Առավոտ» օրաթերթին դուրս հանեցին Արշակունյաց փողոցի մամուլի շենքից։ Մեր գործընկերները այնտեղ աշխատում էին 31 տարի, սկսած 1994-ի հիմնադրումից։ Հերթը հասել է 168 ժամ լրատվամիջոցին, որի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը նաև Ժուռնալիստների միության նախագահն է։ Քանի որ «168»-ը գործում է ազատ, չվերահսկվող դաշտում, իշխանությունը հիմա թիրախավորել է հենց Ժուռնալիստների միության գույքը։ Զավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ԺՄ-ի դեմ արշավը սկսել են մարդիկ, որոնք իրենք էլ նախկինում մեդիայի մեջ էին՝ «Հայկական ժամանակի» նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը և «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը։

Երեկ ՔՊ պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց. «Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը։ Հայցն արդեն մուտքագրված է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ։ Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը մոտ 3–5 մլն ԱՄՆ դոլար։ Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին… Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը»։

Այսպիսով՝ ազատ խոսքի և լրագրողների անկաշկանդ աշխատանքի դեմ իրականացվող քայլերի շարքում Ժուռնալիստների միության դեմ սկսված քրեական և քաղաքացիաիրավական արշավը հերթական հարվածն է ուղղված լրագրողական համքարության, մամուլի անկախ հիմքերին ու մեր պրաֆեսիոնալ տարածքին։ Եվ եթե այսօր «լրագրողական տունը» փորձում են պետականացնել, վաղը կփակեն դուռը հենց լրագրողի առաջ։ Սա ոչ թե գույքի կռիվ է, այլ խոսքի ազատության դեմ պայքար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test