Վաղարշապատ համայնքում ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 5283 մարդ
sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69866 անձանից քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ կամ 7.56 %-ը, հայտնում են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
2021 թվականի ՏԻՄ ընտրություններում այս ժամի դրությամբ մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 3․1 %-ը։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր)
ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։
Վաղարշապատի ընտրությունները կարևոր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող թիմի համար մի շարք պատճառներով, այդ թվում՝ իշխանության և եկեղեցու միջև սրված հակասությունների համատեքստում։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հայտարարում է «վեհարանն ազատագրելու» մասին, բարձրաստիճան 3 հոգևորականներ անազատության մեջ են, տասնյակ հոգևորականներ քրեական վարույթներում ներգրավված են տարբեր կարգավիճակներով։