Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչպես են հայերը խեղդամահ անում և սպանում Ալեքսանդր Մակեդոնացու Մենոն զորավարին, ով ցանկանում էր գրավել Սպերի ոսկու հանքերը 168.am 168.am

time
Ինչպես են հայերը խեղդամահ անում և սպանում Ալեքսանդր Մակեդոնացու Մենոն զորավարին, ով ցանկանում էր գրավել Սպերի ոսկու հանքերը

Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնը, ով ապրել է մոտավորապես Ք. ա. 63-24/21 թվականներին, համարվում է հին աշխարհի աշխարհագրական գիտության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Ինչպես են հայերը խեղդամահ անում և սպանում Ալեքսանդր Մակեդոնացու Մենոն զորավարին, ով ցանկանում էր գրավել Սպերի ոսկու հանքերը

Նրա «Աշխարհագրություն» աշխատությունը հասել է մեզ, որը կարևոր պատմագիտական և աշխարհագրական գիրք է: Չնայած այն հանգամանքին, որ Ստրաբոնն անձամբ չի այցելել իր նկարագրած բոլոր երկրները, նա կատարել է բազմաթիվ կարևոր ճանապարհորդություններ։

Իր վկայությունների համաձայն՝ եղել է Եգիպտոսում, Կապադովկիայում, Եփեսոսում, Հերապոլիսում և այլ վայրերում։

Ինչպես են հայերը խեղդամահ անում և սպանում Ալեքսանդր Մակեդոնացու Մենոն զորավարին, ով ցանկանում էր գրավել Սպերի ոսկու հանքերը

Ստրաբոնի «Աշխարհագրությունը» կարևոր գիրք-սկզբնաղբյուր է նաև Հայաստանի պատմության, աշխարհագրության, տնտեսության և մշակույթի ուսումնասիրության համար։ Նրա հաղորդած մի շարք տվյալներ եզակի բնույթ ունեն և առանց դրանց հնարավոր չէ լիարժեքորեն պատկերացում կազմել Ք. ա. 2-1 դարերի հայոց պատմության ուսումնասիրության գործում։

Ստրաբոնի տեղեկությունները հատկապես արժեքավոր են Արտաշեսի, Տիգրան Բ-ի, Արտավազդի և այլ կարևոր պատմական կերպարների, ղեկավարների համար:

Ինչպես են հայերը խեղդամահ անում և սպանում Ալեքսանդր Մակեդոնացու Մենոն զորավարին, ով ցանկանում էր գրավել Սպերի ոսկու հանքերը

Հարկ է հատկապես ուշադրություն դարձնել հույն գիտնականի գրքում տեղ գտած այն հատվածներին, որոնք վերաբերում են Հայաստանի աշխարհագրությանը: Խոսելով Հայաստանի մասին՝ նա նախ ընդգծում է, թե այդ ժամանակաշրջանում ինչպիսի սահմաններում էր ընդգրկված Հայաստանը: Այս հարցին մանրամասն անդրադարձել է ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Նահապետյանն իր «Հույն աշխարհագիր Ստրաբոնի ազգագրական տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին» հոդվածում:

«Մեր երկրի սահմանների մասին խոսելիս նախ Ստրաբոնը ներկայացնում է հույն աշխարհագիր, Ք. ա. 66 թ. դեպի Հայաստան Պոմպեոսի արշավանքին մասնակից Թեոփանես Միտիլենացու վկայությունը, ըստ որի՝ Հայաստանի տարածքի լայնությունը հարյուր սքոյնոս է (երկարության միավոր, մեկ սքոյնոսը հավասար է 40 ստադիոնի): Ուրեմն, ըստ Թեոփանեսի` Հայաստանի լայնությունը հասնում էր 740 կմ-ի, իսկ երկարությունը` 1480: «Սա չափազանցությամբ է ասված: Ավելի մոտ է ճշմարտության՝ երկարությունը դնել՝ ինչ որ ասել է լայնության համար, իսկ լայնությունը նրա կեսը կամ մի քիչ ավելի»,– ավելացնում է Ստրաբոնը (գիրք XI, XIV, 11): Ակադ. Ս. Երեմյանը ավելի հավանական է համարում Թեոփանես Միտիլենացու հաշվումները:

Ինչպես են հայերը խեղդամահ անում և սպանում Ալեքսանդր Մակեդոնացու Մենոն զորավարին, ով ցանկանում էր գրավել Սպերի ոսկու հանքերը

Ակնհայտ է, որ Ստրաբոնի և հույն հայտնի այլ պատմագիր-աշխարհագիրների` Հայաստանի սահմանների մասին հաղորդած տեղեկությունների հիման վրա չի կարելի հստակորեն որոշել հայկական ամբողջ տարածությունը, քանի որ այն խիստ փոփոխություններ է կրել պատմական տարբեր ժամանակաշրջաններում»: (Տես՝ Նահապետյան Ռաֆիկ, «Հույն աշխարհագիր Ստրաբոնի ազգագրական տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին», Microsoft Word – 14. R. Nahapetyan.docx):

Ինչպես են հայերը խեղդամահ անում և սպանում Ալեքսանդր Մակեդոնացու Մենոն զորավարին, ով ցանկանում էր գրավել Սպերի ոսկու հանքերը

Հայաստանի, ինչպես նաև այդ շրջանում Հայաստանի մյուս հարևանների սահմանների մասին խոսելուց զատ, Ստրաբոնը կարևոր տեղեկություններ է փոխանցում նաև Հայաստանում գործող հարստությունների մասին: Մասնավորապես խոսվում է ձիաբուծության մասին:

«Երկիրը շատ հարուստ է ձիաբուծական արոտներով, որոնք Մարականներից վատ չեն, այնպես որ Նեսեական ձիերը այնտեղից էլ էին բերում, որ գործ էին ածում Պարսից թագավորները, և Հայաստանի սատրապը Պարսից թագավորին ուղարկում էր տարեկան 20.000 քուռակ՝ Միհրական տոների համար: Արտավազդը Անտոնիոսին՝ բացի մյուս ձիավորներից՝ 6000 զրահապատ ձիավորների զորահանդես արավ. երբ նրա հետ Մարաստան արշավեց: Այսպիսի հեծելազորք ոչ միայն Մարերն ու Հայերն են սիրում, այլև Աղվանները. Նրանք էլ ունեին զրահավորված ձիեր»: (Ստրաբոն, «Օտար աղբյուրներ հայերի մասին. հունական աղբյուրներ», Երևան, 1940, էջ 61):

Բնականաբար, չէր կարող խոսք չգնալ Հայաստանի լեռների ու երկրում աճող հացահատիկի մասին: Այդ թեմային Ստրաբոնը մանրամասն անդրադառնում է.

«Հայաստանի ներսում կան շատ լեռներ և շատ լեռնադաշտեր, որոնց մեջ խաղողի այգին հեշտությամբ չի աճում. Նաև շատ հովիտներ, ոմանք չափավոր, ոմանք էլ շատ բերրի, ինչպես Արաքսենի դաշտը, որոնք Արաքս գետն է հոսում մինչև Աղվանքի ծայրը և թափվում է Կասպից ծովը, և սրա հետ Շակաշենը՝ սահմանակից Աղվանքին և Կուր գետին, հետո Գուգարքը: Ամբողջ այս երկիրը լիքն է հացահատիկներով, պտղատու և մշտադալար ծառերով. կա նաև ձիթենի»: (Նույն տեղում՝ էջ 55):

Ինչպես են հայերը խեղդամահ անում և սպանում Ալեքսանդր Մակեդոնացու Մենոն զորավարին, ով ցանկանում էր գրավել Սպերի ոսկու հանքերը

Գրքում շատ կարևոր հատված է նաև Հայաստանում գործող հանքերի մասին հիշատակությունը: Նշվում է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում գտնվող Սպեր Բերդաքաղաքում գտնվող ոսկու հանքի մասին: Ստրաբոնը պատմում է, թե ինչպես է Ալեքսանդր Մակեդոնացու հրամանով Մենոն զորավարը փորձել գրավել ոսկու հանքերը.

«Կան ոսկու հանքեր Սսպիրիտիսի մեջ՝ Կաբալլայում, ուր ուղարկվեց Մենոնը Ալեքսանդրի կողմից զորով, բայց խեղդամահ եղավ բնակիչների կողմից: Կան նաև ուրիշ հանքեր, ինչպես սանդիքս կոչվածը, որ կոչվում է նաև Հայկական գույն և նման է կալքեյի (ծիրանի խեցի)»: (Նույն տեղում, էջ 61):

Ստրաբոնի «Աշխարհագրությունը» կարևոր‌ աղբյուր է, որի շնորհիվ անտիկ դարաշրջանի Հայաստանը ներկայացվում է՝ ոչ միայն որպես ռազմական ու քաղաքական նշանակության երկիր, այլև՝ որպես տնտեսական, մշակութային և աշխարհագրական բազմազանությամբ աչքի ընկնող աշխարհ։ Դա երկիր էր, որ պայքարում էր իր տարածքում գտնվող հարստությունների և արժեքների համար:

Զ. Շուշեցի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test