Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի։
Պատարագը մատուցում է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։ Պատարագին ներկա է նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։
Նշենք՝ Փաշինյանի հետ միասին Խաչիկի եկեղեցում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, համայնքային ու մարզային մարմինների ղեկավար պաշտոնյաներ, թիկնազորի անդամներ:
Թեմի առաջնորդի՝ սրբազան Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի մասնակցությունը այս պատարագին ուշագրավ է այնքանով, որ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ հետապնդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ պահանջելով, որ նա լքի Վեհարանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test