Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական հանրահավաքին չեկավ, որովհետեւ զեկուցել էին՝ միայն ֆեյք դպիրն է եկել. Սեւակ Խաչատրյան aravot.am aravot.am

time
Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական հանրահավաքին չեկավ, որովհետեւ զեկուցել էին՝ միայն ֆեյք դպիրն է եկել. Սեւակ Խաչատրյան

-Օրվա վերջում ընտրության արդյունքները ցույց կտան, որ մենք կունենանք հաղթանակ,- այսօր լրագրողներին ասաց Վաղարշապատի թիվ 14/10 ընտրական տեղամասում ընտրության եկած «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ վախենում քրեական գործերից, ի պատասխան ասաց՝ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է. «Մյուս ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումներ չենք ունեցել, եթե բացարձակ հաղթանակ չլինի, համագործակցության եզրեր կգտնենք ընդդիմադիր այլ ուժերի հետ: Ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ կան, որ կուտակումներ են , բաց քվեարկություններ, ուղղորդումներ»:

Խաչատրյանը նկատեց, որ իշխանությունները վախենում են, որովհետեւ գիտակցում են՝ իրենց վարկանիշը պատմական նվազագույնի է հասել հատկապես Վաղարշապատում, Էջմիածին քաղաքում. «Դա բերել է թե՛ ՔՊ-ի, թե՛ Վաղարշապատ համայնքի նախկին իշխանությունների գործելաոճը»:

Խաչատրյանը, անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական վերջին նախընտրական հավաքին, որին Նիկոլ Փաշինյանը չեկավ, ասաց, որ ի սկզբանե պլանավորել էր գալ, որովհետեւ մեծ թվով ոստիկաններ էին բերվել համայնք, բայց հավանաբար զեկուցել են, որ հանրահավաքին մարդ չկա, բացի Հովհաննավանքի ֆեյք դպիրից ու ֆեյք մասնակիցներից, երեւի դրա համար չի մասնակցել:

Հարցին, թե Լեւոն Քոչարյանը իրեն մեքենա չի նվիրե՞լ, Խաչատրյանն ասաց՝ սկզբում ասում էին 50 միլիոն դրամ է տվել, հետո «Լեքսուս» մեքենա: Նրա խոսքով, ինքը ունի «Լեքսուս», որը գնել է 1.5 տարի առաջ. «Եթե քվեարկության արդյունքներով հաղթանակ լինի, հետո էլ կասեն բենթլի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test