«Ընտրողների մասնակցությունից տեղյակ չեմ, բայց նախընտրական հանդիպումների ժամանակ հստակ տեսա՝ մարդկանց մեջ հավատն է փշրվել, որովհետեւ տարիներով տեսել են, որ իրենց քվեն ոչ մի բան չի որոշում: Այդ նույն տեմպի տակ են մնացել: Պետք է սթափվենք, կարողանանք հասկանալ, որ մեր ձայնի իրավունքը մենք պետք է պաշտպանենք, պետք է մասնակցենք մեր երկրի ընթացքին, հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի ճակատագիրը»,- այսօր լրագրողներին ասաց Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրություններին մասնակցող «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը Վաղարշապատում կհաղթի, եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի:
Դիտարկմանը, թե թեկնածուներից մեկը կասկածի տակ է դրել ընդդիմադիր թեկնածուների կառավարման կարողությունը, պարոն Մանուկյանն այսպես արձագանքեց.
«Իշխանություն, որ ասում են, դրանք հենց հայ մարդ են տեսնում, վատանում են, ձերբակալում են: Պտտվում են, հենց տեսնում են հայոց արժեքները վեր հանող, հայկականությունը պահող կա, մտածում են ՝ ինչպես անվանարկեն, բարոյազրկեն, կալանավորեն: Տեսնում եք՝ չէ՞, ինչ է կատարվում հոգեւորականների հետ: Բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test