Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող ՔՊ քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ իրենց տան հասցեի՞ն էլ է օտար քաղաքացիների գրանցում հայտնվել, ինչպես այս օրերին ահազանգում են Վաղարշապատ համայնքի մի շարք բնակիչներ:
Մեխակյանն ասաց՝ եթե նման ահազանգեր կան, թող դիմեն ոստիկանություն, իսկ իրենց տան հասցեին այլ անձինք գրանցված չեն:
Հաջորդ հարցին՝ ինչով էր պայմանավորած, որ Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց նախընտրական վերջին հանրահավաքին գալ, Մեխակյանն ասաց՝ Փաշինյանին հարցնեն:
Արդյո՞ք չեկավ, որ իր բացասական ստվերը չգցի իր վրա, Մեխակյանը պատասխանեց՝ մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, հանրահավաք ի սկզբանե չէինք էլ պլանավորել, պարզապես բնակչությունից ստացված դրական էներգետիկայով պայմանավորված քայլերթ արեցին:
Դիտարկմանը, թե Թալինից ահագին մարդ էր եկել, Մեխակյանն արձագանքեց՝ իրենց բոլոր աջակիցները, որոնք հարկ են համարել գալ, իրենք են որոշել գալ:
Դա արդյո՞ք չի նշանակում, որ Վաղարշապատում չունեք համապատասխան աջակցություն հարցին Մեխակյանը խորհուրդ տվեց՝ բոլոր դեմքերը նկարներով իդենտիֆիկացնել եւ պարզել ու համեմատել՝ եկածների քանի տոկոսն են այլ տեղերից:
Դիտարկմանը, թե Հովհաննավանքի կեղծ դպիրն էր նույնիսկ եկել տատուներով ձեզ աջակցելու, Մեխակյանը հարցով պատասխանեց՝ «ե՞ւ»:
Դիտարկմանը, թե երգիչ Սարոյի համերգին ավելի շատ մարդ էր եկել, Մեխակյանն ասաց՝ ուրախ է Սարոյի համար:
Լրագրողները հարցեր տվեցին նաեւ արդյոք չի՞ դավաճանել իր՝ Արցախի հերոս հոր գաղափարախոսությանը՝ կանգնելով Արցախը հանձնած քաղաքական ուժի կողքին, Մեխակյանը պատասխանեց՝ չարչրկված հարցեր են ու ոչ կոռեկտ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test