Ընտրությունը կատարեցինք աղոթքով, ասելով, որ արդար ընթացք ունենա և Վաղարշապատ քաղաքը բարգագավաճի, շենանա և պարգևի այստեղ ապրող մեր ժողովրդին բարօր կյանք, երջանիկ ապագա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթոողիկոսը։
Նշենք, որ նա ընտրություն կատարել է Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամասում։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test