Այսօր Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետի ընտրությունն է: Արդեն հայտնի է, որ 8 քաղաքական ուժեր առաջադրվել են այսօրվա ընտրություններում:
Ներկայացնում ենք այդ քաղաքական ուժերին. 1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները – Սևակ Խաչատրյան
2. «Համահայկական ճակատ» կուսակցությունը – Արտյոմ Սիմոնյան
3. «Հանրապետություն» կուսակցությունը – Հարություն Մկրտչյան
4. «Մայր հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը – Գրիշա Հարությունյան
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը – Վահրամ Ազատյան
6. «Ժառանգություն» կուսակցությունը – Արկադի Փայտյան
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը – Արգիշտի Մեխակյան
8. «Հայրենիք» կուսակցությունը – Խաչիկ Մանուկյան։
Ըստ, տարբեր դիրքորոշումների հիմնական պայքարն ընթանում է իշխանության ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանի և ընդդիմադիր թեկնածու Սևակ Խաչատրյանի միջև: Թե ինչ արդյունք կլինի, դեռևս վաղ է ասելը:
Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։
Ընտրությունների ընթացքը ձեզ համար կլուսաբանի ArmLur.am-ի ողջ անձնակազմը։ Այսօր մինչև 20:00-ն Վաղարշապատ համայնքում ընթանալու են ընտրություններ։ Հետևեք մեզ՝ ընտրական զարգացումներին տեղեկանալու համար։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test