Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հայաքվեն» սխալվում է․ քվեաթերթիկները սեղանին շարված լինելը ընտրախախտում չէ fip.am fip.am

time

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում կայանալիք ավագանու ընտրություններից առաջ «Հայաքվե» նախաձեռնությունը համայնքի տեղամասերից մեկից տարածել է լուսանկար և տեղեկացրել, որ քվեաթերթիկները սեղանի վրա շարելը ընտրախախտում է։ «Վաղարշապատի 14/09 և 14/22 տեղամասերում քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկներն արդեն իսկ շարված են սեղանի վրա, ինչն ընտրախախտում է», – նշված է «Հայաքվեի» ֆեյսբուքյան էջում։

«Հայաքվեն» սխալվում է․ քվեաթերթիկները սեղանին շարված լինելը ընտրախախտում չէ
Արտապատկերումը՝ նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Մեկ այլ հրապարակմամբ այս նախաձեռնությունը տեղեկացնում է այլ ընտրատեղամասերում իբրև թե խախտման մասին։

«Հայաքվեն» սխալվում է․ քվեաթերթիկները սեղանին շարված լինելը ընտրախախտում չէ
Արտապատկերումը՝ «Հայաքվեի» ֆեյսբուքյան էջից

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանի օրենսդրության և գործող կարգերի համաձայն, քվեաթերթիկները չեն տեղադրվում չհրկիզվող պահարանում, և դրանց՝ ընտրատեղամասում սեղանի վրա տեղադրված լինելը ամենևին էլ ընտրախախտում չէ։

Այսպես, ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի, քվեարկությանը նախապատրաստվելիս տեղամասային ընտրական հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշները և կնիքը պահվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանում, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի, տեխնիկական սարքավորումների և այլ պարագաների պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Հայաքվեն» սխալվում է․ քվեաթերթիկները սեղանին շարված լինելը ընտրախախտում չէ

Արտապատկերումը՝ Ընտրական օրենսգրքից

Իսկ ԿԸՀ այդ կարգի համաձայն, քվեաթերթիկները և ծրարները չեն պահվում չհրկիզվող պահարանում։

«Հայաքվեի» այս հայտարարությունը իբրև թե ընտրախախտման մասին տարածել են նաև լրատվամիջոցները (news.am, 168.am, armlur.am, hraparak.am, 5-րդ ալիք TV, ):

Այսպիսով, «Հայաքվե» նախաձեռնությունը սխալ է տարածում՝ ներկայացնելով, թե իբրև քվեաթերթիկները ընտրատեղամասում սեղանին շարված լինելը ընտրախախտում է։ Ըստ առկա կարգերի, քվեաթերթիկները և ծրարները չեն պահվում չհրկիզվող պահարանում։

Նկատենք, որ այս նախաձեռնությունը, որը պատրաստվում է դիտորդական առաքելություն իրականացնել այս համայնքի ավագանու ընտրություններում, ավելի վաղ դիտորդների համար Ընտրական օրենսգրքի մասին դասընթացներ է կազմակերպել։

Հասմիկ Համբարձումյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test