Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ոչինչ անսպասելի չէր, 7 տարի շարունակ սպառնալիքներ եմ լսում և´ իմ, և´ իմ ղեկավարած կառույցի հասցեին. Սաթիկ Սեյրանյան a1plus.am a1plus.am

time
Ոչինչ անսպասելի չէր, 7 տարի շարունակ սպառնալիքներ եմ լսում և´ իմ, և´ իմ ղեկավարած կառույցի հասցեին. Սաթիկ Սեյրանյան

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքում հայտնել էր, որ Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ: Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն ԱՄՆ դոլար։

Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։ Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։

Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել։

Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը։Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը պատասխանում է.

Հարգելի գործընկերներ, ընթերցողներ, ընկերներ, Շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների, աջակցության, ջերմ խոսքերի համար:

Մի ջղայնացեք, իզուր մի նյարդայնացեք, միասին այս 7 տարիների ընթացքում շատ բան ենք տեսել: Պարզ էր, չէ՞, որ հերթը լրատվամիջոցներինն է ու լրագրողական աշխատանքինը, նույնիսկ ոմանք այդ մասին հստակ հայտարարել էին:

Սրանք գործում են մի կետից ուղղորդմամբ, համակարգված՝ հստակ դերաբաշխմամբ՝ պաշտոնական մակարդակում նախաձեռնելով կեղծ գործընթաց, և դա ուղեկցելով սոցիալական ցանցերում սանձարձակ քարոզչական աղմուկով, կամ հակառակը:

Չի հանդուրժվում որևէ այլախոհություն, այլակարծություն: Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գործիքակազմը, գռեհիկ բառապաշարը, սկսած՝ ընտանիքներ մտնելուց, մասնավոր ու անձնական կյանքի կոպիտ խախտումներ անելուց…

Անկեղծ ասեմ՝ ոչինչ անսպասելի չէր, 7 տարի շարունակ սպառնալիքներ եմ լսում և´ իմ, և´ իմ ղեկավարած կառույցի՝ Հայաստանի ժուռնալիստների միության, և´ իմ ղեկավարած լրատվամիջոցի հասցեին. ամեն ինչ արձանագրված է, այդ թվում՝ անձնական բնույթի սպառնալիքներն ու AI-ով սրանց սարքած կեղծ տեսանյութերը, որոնք տարածում են պատգամավոր դարձած որոշ սուրճ եփողների, կենսագրություն չունեցող փամփլիկ ինչ-որ մականունավորների, էրոտիկ հոլովակների նախկին դերասանների, հորինված օգտատերերի ֆեյք էջերի միջոցով…

Նահատակված հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկով գունավոր հեղափոխություն արած, ստով ու կեղծիքով իշխանություն զավթած, Արցախը հանձնած, 5000-ից ավելի լույս տղաների զոհաբերած, Հայաստանի տարածքներ հանձնած, թալանի ու կոռուպցիայի մեջ խրված, Հայ առաքելական եկեղեցու դեմ գարշելի արշավանք նախաձեռնած, թշնամական օրակարգերով առաջնորդվող այս խմբակից ավելին երբեք չենք սպասել: Առաջիկայում կորոշեմ՝ իրավական որ ձևաչափով հանդես կգամ. ոչինչ, իհարկե, անպատասխան չի մնալու:

Կեղծիքի և ֆեյքնյուզի, ատելության խոսքի առաջամարտիկներ, նայե՛ք ձեզ հայելու մեջ: Ձեր «կիրթ և կառուցողական» թուրք գործընկերներին գնացեք հերքեք. մեր հրապարակման մեջ և՛ իրենց հղումն է տեղադրված, և՛ դրան ձեր անդրադարձը: Հ.Գ. Լսեք, ԱԱԾ-ն էլ է ձեր ձեռքի տակ, բոլոր ուժայիններն էլ: Ստուգեք և՛ ինձ, և՛ ինքներդ ձեզ և ձեր շրջապատին, պարզեք՝ ով ում գործակալն է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test