Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Փաշինյանը հարձակվում է 10 մլն հայերի վրա․ նա ձախողվելու է»․ Հարութ Սասունյան 168.am 168.am

time

«Այս հարցում ամենակարևոր դերակատարը Հայաստանն է, որը ոչ միայն ձեռքերը ծալած նստեց, ոչինչ չարեց, որ այդ մարդիկ հայրենիք վերադառնան, այլև ամեն ինչ արեց, որ այդ մարդիկ դատապարտվեն։ Ես հիշում եմ, երբ մի տարի առաջ Փաշինյանն ասուլիս էր տալիս, ասաց՝ Ռուբեն Վարդանյանին ո՞վ ուղարկեց, ինչի՞ համար եկավ, ո՞րն էր նպատակը։ Այսինքն՝ ազերիներին ավելի քրեական պատճառներ է տալիս, թե՝ այս մարդը ԿԳԲ-ի անդամ է, և նման բաներ։ Նա ոչ միայն չի օգնում, այլև ավելի խանգարում է։ Նա բոլոր հարցերում նախընտրում է իր աթոռը պահելը, քան հայրենիքի շահերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մեր մյուս հայրենակիցների նկատմամբ ընթացող շինծու դատավարություններին։

«Փաշինյանը հարձակվում է 10 մլն հայերի վրա․ նա ձախողվելու է»․ Հարութ Սասունյան

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի վատ վերաբերմունք ունի սեփական ժողովրդի, քան Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ․ «Երկար տարիներ է՝ Ալիևը ծաղրում է Փաշինյանին, նա երբեք չի հակադարձում, բայց երբ որևէ հայ Հայաստանում փողոց է դուրս գալիս, մի միջոցառման է մասնակցում, անմիջապես ձերբակալում են, ասֆալտին են փռում, տանում դատարան։ Եթե Փաշինյանին քննադատող որևէ սփյուռքահայ փորձում է Հայաստան այցելել, օդանավակայանից ետ են ուղարկում։ Ո՛չ հայաստանցին է ապահով Փաշինյանի ձեռքից, ո՛չ էլ սփյուռքահայը»։

Հարութ Սասունյանի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավով Փաշինյանը սխալ հաշվարկ արեց․ «Հայաստանի ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է և համակրում է Վեհափառին։ Իսկ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է։ Եթե պայքար լինի Եկեղեցու անդամների և Փաշինյանի աջակիցների միջև, հարյուր հազարներով, եթե չասենք՝ միլիոններով Էջմիածնի կողքին կկանգնեն մարդիկ։ Եկեղեցին միայն Հայաստանինը չէ, աշխարհի 10 միլիոն հայերի եկեղեցին է, և երբ Փաշինյանը հարձակվում է Եկեղեցու դեմ, նա հարձակվում է 10 միլիոն հայերի դեմ, ոչ թե միայն Էջմիածնի, Վեհափառի դեմ։ Նա անհավասար պայքարի մեջ է և ձախողվելու է»։

Նա անընդունելի է համարում, երբ երկրի ղեկավարն ընդդիմությանը կամ հոգևորականներին ԿԳԲ-ի գործակալ է անվանում․

«Եթե փաստ ունեն, պետք է գործողություններ լինեն։ ԱԺ-ում ելույթ է ունենում, թևերը թափահարում է, սպառնում է, ասում է՝ խորհրդարանում չպետք է լինեք, պետք է բանտարկվեք, և այլն։ Սա նորմալ ղեկավարի խոսակցություն չէ, և չի ամաչում՝ շարունակում է։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում նրա հայտարարությանը, թե ընդդիմադիր երկու խմբակցությունները պետք է հաջորդ ԱԺ-ում չլինեն, նախ՝ դա նրա որոշելիքը չէ, ժողովուրդը կորոշի՝ ով լինի այնտեղ, մեկ անգամ ևս նա խախտում է ՀՀ օրենքները, Սահմանադրությունը և որևէ խնդիր չի տեսնում դրանում»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test