«Հետքը» գրում է. «Վաղը՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը կազմում են մոտ 142 մլն 687 հազ. դրամ: Գումարի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների և սպասարկող անձնակազմի աշխատավարձերին ու հավելավճարներին:
Մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 79 մլն 981 հազ. դրամ է նախատեսվել աշխատավարձերի վճարմանը:
36 մլն 288 հազ. դրամ հատկացվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և 47 տարածքային ընտրական հանձնաժողովներում տեսախցիկների տեղադրման, հեռարձակման գործընթացի կազմակերպման համար:
Մոտ 16 մլն 821 հազ. դրամ նախատեսված է քվեաթերթիկների, վերջիններիս համար նախատեսված ծրարների, ինքնասոսնձվող դրոշմանիշերի, կտրոնների տպագրության նպատակով:
Միայն 652 հազ. դրամ նախատեսված է հանձնաժողովների անդամների կնիքների պատրաստման համար:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test