Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Այս ձեռքով սուր եք բռնելու». բացվեց Աշոտ Ավագյանի «Հարատեւ պայքար» ցուցահանդեսը aravot.am aravot.am

time
«Այս ձեռքով սուր եք բռնելու». բացվեց Աշոտ Ավագյանի «Հարատեւ պայքար» ցուցահանդեսը

Նոյեմբերի 14-ին Լաթիթյուդ ցուցասրահում բացվեց գեղանկարիչ, սիսիանցի արվեստագետ, «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանի «Հարատեւ պայքար» բացառիկ ցուցահանդեսը, որը վերջին 7 տարիների նրա մտածումների արտահայտությունն է։ Ներկայացված էր 16 գեղանկար, նրա հայտնի՝ «Ռեւանշ լինելու ա» պերֆորմանսից լուսանկարներ, Աղավնոյից բերված քարով ինստալյացիա։ Ցուցադրության ժամանակ վարպետն իրականացրեց Հադրութի եւ Աղավնոյի ջրով խորհրդանշական ծիսակարգ՝ միտված համախմբմանն ու ամրանալուն։

Ի դեպ, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց այս ցուցահանդեսի կայացման համար մեծ ջանքեր գործադրած վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը, Լաթիթյուդը միակ ցուցասրահն է, որ համաձայնել էր ցուցադրել Աշոտ Ավագյանը ստեղծագործությունները, մյուսները, թերեւս, վախեցել էին խնդիրներ ունենալ իշխանությունների հետ:

Աշոտ Ավագյանի նոր ցուցադրությունը հետպատերազմյան մտորում է, որտեղ արվեստը ոչ թե արձագանք է, այլ գոյության ձեւ: ՋՈՒՐ, ՔԱՐ, ՀՈՂ… նրա լեզվի երեք հիմքերն են: Դրանք գալիք ռեւանշի գաղափարաբանությունն են խորհրդանշում: Իր բոլոր պերֆորմասների ժամանակ Աշոտ Ավագյանը սուրբ մասունքի պես պահվող ջուրը ցողում է մարդկանց ձեռքերին, ինչը հիշողության եւ գոյատեւման ծիսական ժեստ է, իսկ Աղավնոյից բերված փշալարերով պատված քարը մարմնավորում է այն հողերի ցավը, որոնք հանձնվել են եւ այժմ գոյություն ունեն միայն մեր հիշողության մեջ:

«Ես Հադրութից բերված ջրից մի փոքր պահել եմ, ինչպես նախկին պերֆորմանսների ժամանակ էի օծում մարդկանց աջը, որ ուժ ստանան, այնպես էլ հիմա պիտի կրկնենք ու վերջացնենք, որովհետեւ հերիք է, արդեն 5 տարի է՝ այդ ջուրը պահում եմ»,-ասում է վարպետը: Ապա դիմում իր բժշկին՝ բժիշկ ջան, որ դու չլինեիր, այս ցուցահանդեսը չէր կայանա:

Աշոտ Ավագյանը ջուր ցողեց բոլոր ներկաների ձեռքերին՝ պատգամով. «Այս ձեռքով սուր եք բռնելու»: «Ռեւանշի» ջրից բաժին հասավ նաեւ աղջիկներին: «Աղջիկներին նրա համար, որ ամուսնանան ու կռվող տղա բերեն»,-ասաց նա:

Վարպետն անցյալ տարի Զորաց քարերի մոտակայքում իրականացրած պերֆորմանսի վերաբերյալ հարցազրույցում ասել էր, որ ռեւանշ ոչ միայն լինելու է, այլեւ մեզանից է կախված, պարզապես յուրաքանչյուրն իր աշխատանքում ռեւանշի իրագործման համար պետք է քայլեր անի, հետո երբ այդ ամենը կուտակվի կպայթի ռեւանշը:

Ինչ վերաբերվում է պայքարին, այն Աշոտ Ավագյանի խոսքով, հարատեւ է, որովհետեւ եթե ուզում ես այս արեւի տակ ու այս տարածքում ապրել ու ինքնությունդ պահել, ուրեմն պետք է հարատեւ պայքարես:

«Այս ձեռքով սուր եք բռնելու». բացվեց Աշոտ Ավագյանի «Հարատեւ պայքար» ցուցահանդեսը
«Այս ձեռքով սուր եք բռնելու». բացվեց Աշոտ Ավագյանի «Հարատեւ պայքար» ցուցահանդեսը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test