Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ «նույն դատով դատվող» անձանց «ցանկն» ո՞վ է կազմել 1in.am 1in.am

time
Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ «նույն դատով դատվող» անձանց «ցանկն» ո՞վ է կազմել

«Դեռ 2023-ի սեպտեմբերին հիմնավոր կասկածներ կային, թե ինչպես հայտնվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Ադրբեջանի բանտում: Այն ժամանակ էլ շշուկներ կային, որ գերի տարվողների ցուցակի կազմմանը մասնակցություն է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ վերջերս Սերժ Սարգսյանն արդեն բացահայտորեն խոսեց այդ մասին: Իհարկե, դրա մասին վկայող իրեղեն ապացույցներ չկան, բայց բազմաթիվ նրբություններ վկայում են այդ մասին»,- գրում է «Հրապարակը և մասնավորեցնում. «Առաջին կասկածը բխում էր նրանից, թե ինչպես կարող էին իքս մարդիկ չլինել այդ ցանկում, որոնք, ենթադրաբար, Ադրբեջանին շատ են ցավեցրել, իսկ հայտնվեր, օրինակ, ԱԺ նախագահը, տարիներ առաջ պաշտոնավարած ՊԲ հրամանատարը, Ադրբեջանի հետ աշխատանքային հարաբերություններ պահած Արայիկ Հարությունյանը»:

Նախ ճշտենք, թե ի՞նչ «ցանկի» մասին է խոսքը: Ամիսներ առաջ Արցախի իշխանությունների շա՜տ բարձրաստիճան ներկայացուցիչը հետազոտող լրագրող Թաթուլ Հակոբյանին իր իսկ նախաձեռնությամբ ծավալուն հարցազրույց է տվել և ասել, որ Ադրբեջանը ներկայացրել է իր կողմից քրեական հետապնդման ենթարկվող հինգ անձի անուն՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Բաբայան և Կամո Վարդանյան: Ըստ երևույթին, նման պահանջ ներկայացվել է մեկօրյա ահաբեկչական պատերազմը դադարեցնելու օրը՝ 2023 թ. սեպտեմբերի 20-ին: Այդ մասին «հետախուզվողները» տեղեկացվել են, բացի Ռուբեն Վարդանյանից: Նրա հետ կապվել չի հաջողվել, քանի որ «այդ օրերին գտնվել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում»:

Քանի որ Նիկոլ Փաշինյանի դեմ «կասկածները հաստատվում են», իսկ դա նշանակում է առնվազն «քաղաքական մեղադրանքի առաջադրում», ուրեմն պետք է առաջնորդվել իրավաբանության մեջ ընդունված «ո՞ւմ էր դա ձեռնտու» սկզբունքով: Այսինքն, նշված հինգ անձանց Ադրբեջանին «հանձնելու» ի՞նչ մոտիվացիա պետք է ունենար կամ կարող էր ունենալ նա: Անվտանգ Երևան տեղափոխվելու դեպքում Փաշինյանի դեմ ի՞նչ կարող էին անել Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և Դավիթ Բաբայանը, որ Սամվել Շահրամանյանը և նրա թիմը չեն արել կամ չեն կարողացել անել: Եթե տպավորություն կա, որ Հայաստանի հանրությունը նրանց կընդուներ որպես փրկիչների, ապա դա կամ խոր մոլորություն է, կամ մանիպուլյացիա: Մանավանդ որ Արցախից բռնատեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը նրանց տալու բազմաթիվ հարցեր ունի:

Նիկոլ Փաշինյանը «ցանկի կազմմանը» չէր կարող մասնակցել առնվազն մի չափազանց էական հանգամանքով, Ադրբեջանը հետապնդում էր նաև Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին, իսկ նա այդ պաշտոնում նշանակվել է քառասունչորսօրյա պատերազմից հետո, ենթարկվել Գլխավոր շտաբի պետին: Պարզ ասած, պետական գաղտնիքի կրող է, և Փաշինյանը «սեփական ոտքին չէր կրակի»:

Արցախի վերջին օրերի իրադարձությունների շուրջ կասկածների և «զուգահեռ սյուժեների» պակաս չկա: Որոշ կասկածներ, կարծես, հաստատվում են: Դիտողունակ մարդու համար հասկանալի է դառնում, թե Ռուբեն Վարդանյանն ինչո՞ւ «այդ օրերին գտնվել է Քոլատակում և նրա հետ կապվել չի հաջողվել», ինչո՞ւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը գտնվել են ռուսական հրամանատարության շտաբում, իսկ Արայիկ Հարությունյանը՝ ոչ… Կարելի է շարունակել, բայց այդ հարցադրումները, երևի, այդպես էլ «հոդաբաշխ» պատասխան այդպես էլ չունենան: Մասնավորապես այն, թե արդյոք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ «նույն դատով դատվող» անձինք նույնպես նախօրոք ցուցակագրվա՞ծ էին: Եվ ո՞վ է նրանց «ցանկը» կազմել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test