Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Եթե ես այդ ձեւի լափեր եմ տվել էդ երեխաներին, բա 10 տարի բուժքույրը ինչու մի անգամ չասաց՝ ինչու ես երեխաներին լափ տալիս». Դանիելյան aravot.am aravot.am

time
«Եթե ես այդ ձեւի լափեր եմ տվել էդ երեխաներին, բա 10 տարի բուժքույրը ինչու մի անգամ չասաց՝ ինչու ես երեխաներին լափ տալիս». Դանիելյան

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի նախկին տնօրեն Ռուզաննա Դանիելյանը դիմել է ԴԱՀԿ իր աշխատանքի վերականգնման դատավճռի հարկադիր կատարման համար:

Այս մասին Aravot.am-ին ասաց Դանիելյանը:

Երբ հրապարակվեց տիկին Դանիելյանի աշխատանքը վերականգնելու վերաբերյալ դատավճիռը, մանկապարտեզում ծնողներն ու աշխատակիցները սկսեցին հրապարակել Դանիելյանին վերագրվող սննդի յուրացման մասին իրենց ունեցած տեղեկություններն ու տեսագրությունները:

Մանկապարտեզի ներկայիս տնօրենն էլ արխիվը փորփրեց ու Դանիելյանին վերագրվող այլ չարաշահումներ հանեց: Այս դեպքով քրեական վարույթ նախաձեռնվեց: Տիկին Դանիելյանը այդ վարույթի մասին լսել է մամուլից, բայց չի ծանուցվել կոմիտեից, չունի կարգավիճակ:

«Բոլոր աշխատողներին ներկայիս տնօրենը կանչել է, ասել է պետք ստորագրեք, ինչի՞ տակ ենք ստորագրում, ձեր գործը չի, ստորագրեք, եթե ուզում եք՝ ես մնամ: Մյուս անգամ ծնողներին է հավաքել ու սեղանը դրել միջանցքում, բոլոր հարմարությունները ստեղծել, ծնողներին սիրաշահելով՝ բերել, ստորագրել է տվել: Մանկապարտեզի ծնողական համայնքից ինձ երկու խմբի ծնողներ են միայն ճանաչում, 2 ավագ խմբերից 60 ծնող, բայց գրում են, թե 250 ծնող չի ուզում, որ հետ գնամ»,-ասաց Դանիելյանը:

Անդրադառնալով իրեն վերագրվող յուրացումներին՝ տիկին Դանիելյանն ասաց. «Եթե իմ ժամանակով այդ նկարները եղել են (խմբ. նկատի ունի սննդի յուրացումները փաստող նկարները) ո՞ւր է արձանագրությունը: Արձանագրությունն ու բացատրագիրը տեղում չե՞ն կազմում: Հետո, եթե գողոն է հայտնաբերվում, օրենքի համաձայն պետք է տեղում ոստիկանությանը դիմեն: Ինչո՞ւ ոստիկանություն չեն կանչել, եթե ասել եմ՝ եթե նման բան եք գտել, ոստիկանություն կանչեք»:

Տիկին Դանիելյանն իրեն վերագրվող յուրացումների մասին տեղեկությունները սուտ ու զրպարտանք է համարում. «Եթե իբրեւ թե ծնողներն են հետաքննել ու բացահայտել, դե թող մեկին սնունդը տանելուց նկարեին: Եթե ծնողներն էին անում, տանողին ձեռքը բռնած թող նկարեին, որ ես էլ հավատայի, որ իմ աշխատողը իմ վրայից բան է գողացել»:

Դանիելյանի պատմելով՝ այս ամբողջ գործընթացը իր դեմ սկսվեց մանկապարտեզի բուժքրոջ կես դրույք հաստիքը ամբողջական դրույքի չվերածելու պատճառով: Նրա խոսքով, իրենց պարտեզի վերանորոգումից հետո խմբերը 7-ից դարձան 9-ը, եւս մեկ կես դրույք հաստիք տրվեց մանկապարտեզին, որ 270 երեխաների համար երկու բուժքույր աշխատի:

Դանիելյանի պատմելով՝ իրենց մանկապարտեզի բուժքույրը ամեն գնով, ընդհուպ մինչեւ վարչական շրջանի իր ծանոթներին խառնելով՝ փորձում էր ամբողջական դրույքը վերցնել:

«Շաբաթ օրով վարչական շրջանից ինձ են զանգել, բա թե կես դրույքն էլ պետք է տաս բուժքրոջը: Ես ասել եմ օրենք չեմ խախտի, եթե գրավոր կգրեք, որ դուք պատասխանատու եք, ես կտամ»,- պատմեց Դանիելյանը:

Նրա խոսքով դրույքի հարցից էլ սկսվեց իր դեմ լարվածությունը, ներգրավեցին դաստիարակի, ծնողների, հետո սկսեցին կաղամբները բորշչից հանել ու ջուրը նկարել, բա թե տեսեք ձեր երեխաներն ինչ լափ են ուտում. «Եթե ես այդ ձեւի լափեր եմ տվել էդ երեխաներին, չէ՞ որ բուժքույրը ճաշացուցակի տակ ստորագրում էր ինձ հետ, բա 10 տարի բուժքույրը ինչու մի անգամ չկանգնեց ասեր՝ ինչու ես երեխաներին լափ տալիս»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test