Իշխանություն տվեք որեւէ հանցագործի, մոլագարի, կրկնահանցագործի` սերիական մարդասպանի, որը տասնյակ կամ հարյուրավոր մարդկանց կյանք է խլել, նա անմիջապես այդ իշխանությունը կօգտագործի իրեն արդարացնելու եւ իրեն մեղադրողներին ոչնչացնելու համար: Նաիրի Հունանյանն իր կազմակերպած ահաբեկչությունից անմիջապես հետո, իր զոհերի մարմինների ներկայությամբ, խորհրդարանի ամբիոնից խոսում էր այն մասին, որ ինքն ազատագրել է Հայաստանը եւ հայ ժողովրդի համար մեծ բարիք է գործել: Այնպես որ, նախորդ օրը խորհրդարանում տեղի ունեցածի մեջ որեւէ արտառոց բան պետք չէ փնտրել՝ յուրաքանչյուր հանցագործ իրեն համարում է բարերար, որքան մեծ է նրա կատարած հանցագործության չափը, որքան ծանր են հետեւանքները, այնքան մեծ է արդարանալու, արդարացվելու ցանկությունը, որը վերածվում է մոլուցքի:
Վերցրեք հանցագործություն կատարած մարդուց իր պաշտոնը, զրկեք նրան պաշտոնի ուժով տրված պաշտպանությունից, եւ նա կվերածվի սովորական խղճուկ հանցագործի, որը, կորցնելով այլոց մեղադրելու կամ իրեն արդարացնելու հնարավորությունը, կսկսի տեղ փնտրել՝ վերահաս արդարադատությունից թաքնվելու համար: Ամենաթարմ օրինակն Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն է, որը մինչեւ այս տարվա հուլիսը զբաղեցնում էր երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ գրեթե երկու տարի:
Ուկրաինայում կոռուպցիոն մեծ ցանց բացահայտվեց, որի մեջ ներգրավված էին տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ հիշյալ Ռուստեմ Ումերովը, նաեւ՝ երկրի նախագահ Զելենսկու մերձավոր օլիգարխ Թիմուր Մինդիչը: Նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ են գողացել երկրի բյուջեից՝ իբրեւ թե երկրին անօդաչուներ, զրահաբաճկոններ եւ այլ ռազմական տեխնիկա ու հանդերձանք մատակարարելու համար: Մատակարարումները եղել են, բայց անորակ, չափազանց թանկ գներով, իսկ տարբերությունը յուրացվել է: Այդ միլիոններն ու միլիարդները յուրացվել են երկրին Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից տրամադրված վարկերից եւ ֆինանսական օգնությունից: Նման է, չէ՞, Փաշինյանի արդարացմանը, թե արտաքին պարտքն օգտագործվել է պաշտպանության կարողությունների բարձրացման կամ քովիդի դեմ պայքարի համար:
Թիմուր Մինդիչին, ո՛չ էլ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին: Եվ գիտե՞ք, թե ինչու. ըստ տեղեկությունների, այս կոռուպցիոն սկանդալի հետեւում կանգնած է ԱՄՆ-ն, որն այդկերպ փորձում է ճնշում գործադրել Ուկրաինայի իշխանությունների վրա՝ ստիպելով գնալ խաղաղության: Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն չի ենթարկվում երկրի նախագահին, այն ստեղծվել է ամերիկացիների հրահանգով եւ ենթարկվում է նրանց, եւ երբ մի քանի ամիս առաջ Զելենսկին ուզում էր լուծարել այդ կառույցը, ամերիկացիները ստիպեցին, որ նա հրաժարվի այդ մտքից, եւ Զելենսկին խելոք ենթարկվեց: Ուկրաինայի իշխանությունների եւ ԱՄՆ-ի հակասությունը պատերազմի դադարեցման հարցում է. ամերիկացիներն ուզում են կանգնեցնել պատերազմը, Զելենսկին ու իր թիմը դեմ են, քանի որ պատերազմի վրա միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարներ են աշխատում, պատերազմը նրանց՝ իշխանության մնալու միակ երաշխավորն է:
Փաշինյանը եւ իր թիմակիցները կարող են իրենց թույլ տալ խոսել ազնվությունից, ձեւացնել, թե իրենք 24 ժամ անքուն ու անհանգիստ աշխատում, ծառայում են Հայաստանին, որ դղյակ կառուցելու փոխարեն դպրոց ու մանկապարտեզ են կառուցում, որ ոսկի եւ դոլար կուտակելու փոխարեն հարգանք ու վստահություն են հետ գցում, որ արտաքին պարտքը ոչ թե իրենց արտասահմանյան հաշիվների վրա է, այլ ծախսվել է երկրի պաշտպանական կարիքների, քովիդի դեմ պայքարի վրա` մարդկանց կյանքերն են փրկել: Նրանք իրենց այդպես են պահում՝ մտածելով, որ բացահայտվելու վախ չկա, իրենք հնազանդորեն ծառայում են ամերիկյան տիրոջը, եւ նա երբեք իրենց չի հանձնի արդարադատությանը: Բոլոր ամերիկյան ծառա-կառավարիչներն էլ այդպես են մտածել, բայց բոլորն էլ ինչ-որ ժամանակ հետո դարձել են անպետք՝ իրենց տերերի համար, եւ նրանց դուրս են գրել, ինչպես հիմա դուրս են գրում Զելենսկուն եւ թիմակիցներին: Հայաստանում էլ իշխանությունը կփլվի, երբ մի օր ԱՄՆ իշխանությունները որոշեն հրապարակել իրենց ձեռքի տակ ունեցած տեղեկությունները, բացահայտեն, թե ով է երկնային հարստության փոխարեն միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարներ կուտակել, պահ տվել աշխարհի տարբեր բանկերում կամ ձեռք բերել դղյակներ ծովափնյա հանգստավայրերում, որպես մանկապարտեզ՝ իրենց չափահասության տարիքը վաղուց անցած երեխաների համար:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test