ԿԸՀ–ն արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացրած դիմումը՝ վաղը կայանալիք ընտրություններում մի քանի այլ դիտորդական առաքելությունների վերաբերյալ։
NEWS.am–ի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ հիմնադիր Գոհար Մելոյանը նիստից առաջ հայտարարեց, որ իրենց դիտորդական առաքելությունից զրկելու դիմումը ուսումնասիրել են եւ այնտեղ հիմքերը բացակայում են։
«Մենք մի քանի ժամ առաջ ենք ծանուցվել, կարող էինք հետաձգել նիստը, որ հասցնեինք ծանոթանալ նյութերին, բայց այնքան անհեթեթ եւ զավեշտալի գործընթաց է, որ դրան պատրաստվելու անհրաժեշտություն էլ չկա։ Նիստը հարուցվել է այլ դիտորդական առաքելության դիմումի համաձայն, այսինքն, այսքան խախտումներն արձանագրելու փոխարեն, նրանք հետեւում են մյուս կազմակերպությունների գործունեությանը։ Որեւէ խախտում չի արվել մեր առաքելության կողմից, սա շատ լուրջ ահազանգ է, իշխանական պատգամավորը գրառում է անում, նշում մեր դիտորդական առաքելություններին, դրանից հետո այդ դիտորդական առաքելությունը դիմում է ԿԸՀ»,– ասաց Մելոյանը։
Նշենք, որ խոսքը վերաբերում է նաեւ «Հայաքվե» եւ «Թաթոյան» հիմնադրամի դիտորդական առաքելություններին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test