Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Որտեղ կարող են սկսվել նոր պատերազմներ 2026 թվականին․ փորձագետ lurer.com lurer.com

time
Որտեղ կարող են սկսվել նոր պատերազմներ 2026 թվականին․ փորձագետ

Ռազմական գործողությունները կարող են սկսվել 2026 թվականին Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Մոլդովայում։ Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Անատոլի Մատվիյչուկը, փոխանցում է Lenta-ն:

Մասնավորապես, նա ենթադրել է, որ Մոլդովան կարող է փորձել ռազմական ճանապարհով վերադարձնել Մերձդնեստրը։ «Կարծում եմ՝ 2026 թվականին Կենտրոնական Աֆրիկայում պատերազմ սկսելու վտանգ կա. այնտեղ ֆրանսիացիները կորցնում են իրենց տարածքները և կարող են ռազմական գործողություններ սկսել», - ենթադրել է Մատվիյչուկը։

«Նոր հակամարտություններ կարող են սկսվել Մերձավոր Արևելքում, արաբական պետությունների ուժերի և Իսրայելի միջև», - նշել է նա։ Վերջինս նաև ծայրահեղ պայթյունավտանգ է անվանել իրավիճակը Մոլդովայում: Նա նշել է, որ երկիրը կարող է ուկրաինական հակամարտությունը համարել լավ առիթ Մերձդնեստրի վերադարձի համար։

«Դա կարող է լինել ոչ թե լայնամասշտաբ պատերազմ, այլ լուրջ հակամարտություն։ ՆԱՏՕ-ի զորքերն արդեն գտնվում են Մոլդովայի տարածքում և զորավարժություններ են անցկացնում Մերձդնեստրի սահման մուտք գործելով, որն այժմ փաստացի շրջափակման մեջ է: Մոլդովայում կարող են համարել, որ դրա համար պահը ամենահաջողն է, քանի որ Ռուսաստանը մասնակցում է ուկրաինական հակամարտությանը», - հավելել է Մատվիյչուկը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test