Իրանը նոյեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող լցանավ է կալանել: Այդ մասին ֆեյսբության գրառում է արել ադրբեջանցի վտարանդի լրագրող Աֆղան Մուխթարլին: Նրա ներկայացմամբ, Reuters-ը գրում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Օմանի նեղուցում ձերբակալել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո լողացող «Թալարա» լցանավը: Ավելի ուշ նավը սկսել է նավարկել դեպի Իրանի տարածքային ջրեր: «Թալարա»-ն շահագործող «Կոլումբիա Շիփմենեջմենթ» ընկերությունը նավի հետ կապի մեջ է մտել Արաբական Միացյալ Էմիրությունների ափերից մոտ 20 ծովային մղոն հեռավորության վրա՝ տեղական ժամանակով մոտավորապես 08:22-ին:
Բրիտանական թագավորական նավատորմը և ԱՄՆ բանակը հայտնել են, որ տեղյակ են միջադեպի մասին և ակտիվորեն հետևում են իրավիճակին: Իրանի Իսլամական Հանրապետությունը միջադեպի վերաբերյալ հայտարարություն չի արել:
Ամերիկացի պաշտոնյան, ով չի ցանկացել, որ իր անունը բացահայտվի, ասել է, որ միջադեպն անսպասելի է, քանի որ Իրանը, որը հայտնի է ծոցի ջրերում նավերի պահմամբ, Իսրայելի կողմից 12 օր ռմբակոծությունից հետո նման գործողություններ չի անցկացրել:
«Թալարա» լցանավը պատկանում է Կիպրոսում գրանցված «Փաշա Ֆայնենս Ինկ» ընկերությանը: Ըստ լրագրողների հետաքննությունների՝ «Փաշա Ֆայնենս Ինկ» ընկերությունը Ալիևների ընտանիքին պատկանող «Փաշա Հոլդինգի» Կիպրոսում գրանցված ընկերություն է: «Փաշա Ֆինանս»-ը գործում է ծովային փոխադրումների, շինարարության եւ բանկային գործի ոլորտներում: Ըստ բաց աղբյուրների՝ ընկերությանը պատկանող 5 լցանավ կա, «Թալարա» ԻՄՕ. 9559994, DWT, տարողությունը՝ 73,371 տոննա կառուցվել է 2010թ.-ին, «Pasha Star Products». IMO՝ 9294049, DWT՝ 47,000 տոննա, կառուցվել է 2004 թվականին, «Փաշա Մուն» ԻՄՕ. 9294051, DWT. 47,000 տոննա, կառուցվել է 2004 թվականին, «Փաշա Սուն» ԻՄՕ. 9294037, DWT. 47,000 տոննա, կառուցվել է 2004 թվականին, «Փաշա Դաուն» IMO. 9504649, DWT. 105,000 տոննա, կառուցվել է 2009 թվականին:
«Փաշա հոլդինգը» ստեղծել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հայրը՝ Արիֆ Փաշաևը: Ըստ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության տեղեկությունների, հասնելով գրեթե զառամյալ տարիքի, Արիֆ Փաշաևը բիզնես-կայսրությունը կտակել է դստրերին՝ Մեհրիբան Ալիևային և Նարգիզ Փաշաևային: Վերջինս Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտորն է, միաժամանակ հայտնի է որպես բջջային կապի «Նար» ընկերության սեփականատեր: Փաշաևների ընտանիքը ծագումով Իրանից է:
Ադրբեջանական լրատվամիջոցներն Իսլամական հեղափոխության պահապանների կողմից «Փաշա հոլդինգին» պատկանող լցանավի կալանման և Իրանի տարածք տեղափոխելու մասին տեղեկություն չեն հայտնել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test