58-ամյա Նելլի Բադալյանը արդեն 25 տարի «Կյանքի խոսք» ավետարանական կրոնական կազմակերպության հավատարիմ հետևորդ է: Նա ասում է, որ կիրակի օրերն առանց «Կյանքի խոսքի» աղոթքի ցերեկույթների չի պատկերացնում: Կնոջ խոսքով՝ անբացատրելի հույզերով է լցվում ամեն անգամ «Կյանքի խոսքի» աղոթքի ժամերից հետո:
-Տիկին Նելլի, երբեմն հասարակության մեջ կարծիք է ձևավորվում, որ եթե Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեք, ուրեմն պարտադիր պետք է Առաքելական եկեղեցուն դեմ լինեք և սատարեք օրվա իշխանության հակաեկեղեցական արշավին: Ի՞նչ կասեք այս մասին: Առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին:
-Տպավորություն է, որ Փաշինյանն ու իր թիմն էլ այդպես էին մտածում, մինչ այն պահը, երբ «Կյանքի խոսք»-ը հստակ ու կոնկրետ հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվում է հարգանքով և չի միանում հայտնի արշավին: Ես հավատացյալ եմ, իրական հավատացյալը չի կարող վեճերին, կռիվներին, փոխադարձ վիրավորանքներին տուրք տալ: Ես կարծում եմ, որ Հայաստանում որևէ քաղաքական գործիչ չունի իրավունք խառնվելու որևիցե կրոնական կազմակերպության, այդ թվում Առաքելական եկեղեցու ներքին հարցերի մեջ:
-Հայ առաքելական եկեղեցի այցելո՞ւմ եք:
-Այո, իսկ ո՞վ է արգելել ինձ: Հայաստանը կրոնապետություն չէ, և մարդիկ նաև հետաքրքրասիրությունից դրդված կարող են այցելել տարբեր կրոնական կազմակերպություններ: Թեպետ մեզ շատ հաճախ վիրավորում են, վերջերս, մոտ մեկ ամիս առաջ Առաքելական եկեղեցու մի քահանա փոխարենը իշխանության դեմ պայքարելուն, նորից մեր դեմ էր պայքարում, հայտարարելով, որ «Կյանքի խոսք»-ը քայքայիչ գործունեություն է ծավալում և այլն, սակայն, այդուհանդերձ, ես դեմ եմ այն արշավին, որ սկսել են Առաքելական եկեղեցու դեմ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test