Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սամվել Կարապետյանի փաստաբանն առաջարկում է վճռաբեկի դատավորներին ներառել Գինեսի գրքում sputnik sputnik

time
Սամվել Կարապետյանի փաստաբանն առաջարկում է վճռաբեկի դատավորներին ներառել Գինեսի գրքում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն առաջարկում է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներին ներառել «Գինեսի ռեկորդների» գրքում։ Այդ մասին նա ասաց Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ` դա կլինի արդար։ Գինեսի ռեկորդների գրքում կա նաև տիեզերքի մասին բաժին։ Դատավորների գործողությունները, օրինակ, կարող են գրվել այդտեղ, քանի որ սա տիեզերական արագություն է։ Սա լույսի, ձայնի արագությունը գերազանցող վարքագիծ է վճռաբեկ դատարանի կողմից»,– հայտարարեց փաստաբանը։
Բանն այն է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13–ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները: Այդ տրամաբանությամբ Կարապետյանը պետք է ազատ արձակվեր արդեն նոյեմբերի 17–ին, քանի որ լրանում էր 5–ամսյա կալանքի ժամկետը 2–րդ դրվագով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։
Մինչդեռ քննիչներին, փաստաբանի խոսքով, օգնության է հասել ՀՀ վճռաբեկ դատարանը, որը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե իբր տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:
«Վճռաբեկ դատարանի պրակտիկայում նման արագ որոշումներ երբեք չեն եղել։ Ըստ էության, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բեկանված չէ և, ըստ այս որոշման, կալանքն այլևս չի կարող երկարաձգվել։ Այն, որ այս գործում քաղաքական հետապնդման բաղադրիչն անհերքելի է, անվիճելի է, բոլորի համար ակնհայտ է»,– հայտարարեց Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ 2025 թ. հուլիսից 53 քննիչ է աշխատում Կարապետյանի գործի վրա, ու մինչ օրս դատարանից դեռ խնդրում են կատարել նախաքննություն, որ Կարապետյանը, որքան հնարավոր է, երկար մնա կալանքի տակ։
«Սա ևս ապացուցում է, որ այս գործն իրավաբանությունից դուրս է. 5 ամիս է` միայն կալանքի մասին են խոսում։ Ես այստեղ ողջամտություն չեմ տեսնում»,– ընդգծեց Վարդևանյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այս տարվա օգոստոս–սեպտեմբերին երկու որոշում է ընդունել` արձանագրելով, որ մարդուն կալանավորել չի կարելի, դա պետք է լինի միայն բացառիկ միջոց, եթե այլ միջոցները սպառված լինեն։
«Մինչդեռ մենք տեսնում ենք այս որոշումները չեն գործում։ Սա ծայրահեղ ժխտողականության ճանապարհ է, սա իրավական նիհիլիզմի ճանապարհ է»,– նշեց Վարդևանյանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ 1 ամսով երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը` փաստացի արձանագրելով, որ դեռևս հուլիսին նրան մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Դատարանը հաստատված համարեց միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ որակելուն:
Դատարանը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը կքննի նոյեմբերի 17-ին

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test