Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քայքայեք 4-րդ իշխանությունը մինչև վերջ. ոլորտի կորիֆեյներ, ծպտուն չհանեք, թե չէ Սաթիկանմանները կնախշեն ձեզ armtimes.com armtimes.com

time
Քայքայեք 4-րդ իշխանությունը մինչև վերջ. ոլորտի կորիֆեյներ, ծպտուն չհանեք, թե չէ Սաթիկանմանները կնախշեն ձեզ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է OdaTV-ի ֆեյք լուրի՝ հայաստանյան ԶԼՄ-ների կողմից տարածմանը և գրել.

«Եթե ժուռնալիստների միության նախագահը սա է, որը ֆեյք լուր է տարածում է, մեր լրագրության վիճակն էլ սենց թշվառ կլինի: Եթե ձեր հույսը ֆեյքն է, ուրեմն դուք անհույս եք:

Հ.Գ. Էդ ֆեյքը գրել էր, որ կառուցվելու է, մեր ֆեյքը գրել է՝ կառուցվում է: Կանգ մի առեք, քայքայեք չորրորդ իշխանությունը մինչև վերջ:

Ոլորտի կորիֆեյներ, դուք էլ հով նստեք բուխարու առաջ, հանկարծ ծպտուն չհանեք, թե չէ Սաթիկանմանները կնախշեն ձեզ իրենց էջերում: Շառից հեռու մնացեք»:

Գրառմանը կից, Հարությունյանը սքրինշոթ է հրապարակել:

Քայքայեք 4-րդ իշխանությունը մինչև վերջ. ոլորտի կորիֆեյներ, ծպտուն չհանեք, թե չէ Սաթիկանմանները կնախշեն ձեզ

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազեի Բաղդասարյանը տեղեկացրել էր վարչապետին վերաբերող հերթական կեղծ տեղեկատվության մասին՝ նշելով, որ «OdaTV-ի կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն, իսկ մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ առանց նվազագույն ստուգման կամ աղբյուրների ճշգրտման, շտապել են արտատպել այս ֆեյքը՝ անկախ մտադրությունից ակամա դառնալով ապատեղեկատվության շղթայի մասնակից։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test