Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մխիթարական շատ բան չկա այդ ռոբոտ շների մեջ hraparak.am hraparak.am

time
Մխիթարական շատ բան չկա այդ ռոբոտ շների մեջ

ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի՝ Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով նախկին օգնական Թոմաս Գրեհեմը News.am-ի հետ զրույցում նշել էր, որ ԱՄՆ-ն շահագրգռված է նրանով, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, եւ ակտիվորեն ներգրավված է այստեղ, բայց կա ռազմական գործողությունների վտանգ: «Հրապարակն» այս թեմաների շուրջ զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

- Ինչպե՞ս հասկանալ Բուշի օգնականի մտահոգությունը, երբ Փաշինյանն ակտիվորեն խաղաղության օրակարգն է առաջ տանում, սակայն Բաքվում ռազմական շքերթ է տեղի ունենում, որի ժամանակ ցուցադրվում է պատերազմի պատրաստ վիճակ։

- Բաքուն ո՛չ այսօր, ո՛չ երեկ եւ ո՛չ էլ նույնիսկ վաղը չի թաքցրել եւ չի թաքցնում իր հավակնությունների շրջանակը։ Ընդհակառակը` Բաքուն կոշտ ուժի գործադրմամբ հասնելով այս փուլում իր պլան մաքսիմումին, հիմա փորձելու է փափուկ ուժի միջոցով հասնել հաջորդ էտապի համար իր պլան մաքսիմումին։ Այս պլան մաքսիմումը հանգում է նրան, որ Հայաստանը զրկվի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներից, ռազմավարական նշանակության հնարավորություններից եւ հասնի մի վիճակի, երբ արդեն Հայաստանի իշխանությունները հատած կլինեն անդառնալիության կետը։ Դա այն կետն է, երբ էլ չզիջելը որեւէ բան կկորցնի իր իմաստը, որովհետեւ նախորդիվ դու զիջել ես արդեն քո բոլոր կենսական ենթակառուցվածքները, հնարավորությունները, դիմադրության ներուժը։ Ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլեւ տարբեր փորձագետներ են խոսում հնարավոր հակամարտության նորից սրացման կամ հակամարտության փոխակերպման այլ ձեւերի մասին։ Սա իրականում բավականին պրագմատիկ է, եթե հաշվի առնենք, որ, այսպես կոչված, խաղաղության օրակարգը ոչ թե իրական խաղաղություն, ասել է թե՝ ժողովուրդների միջեւ խաղաղություն ու բարիդրացիություն հաստատելու ռազմավարություն է, այլեւ էլիտաների միջեւ պայմանավորվածություններ։ Հատկապես իշխող էլիտաների միջեւ պայմանավորվածություններ, իսկ իշխող էլիտաների միջեւ պայմանավորվածություններն անընդհատ կարող են փոխակերպվել, հատկապես՝ կապված երկրներից մեկում իշխանության փոփոխության հետ։ Օրինակ, Միացյալ Նահանգներում եթե ինչ-որ պահի տեղի ունենան շահերի փոփոխություներ, ինչ կլինի Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության հետ։ Սա այս պահին կանխատեսելի չի կարող լինել Հայաստանի իշխանությունների համար, որոնք ցույց են տվել, որ չունեն ռազմավարական կանխատեսման որեւէ կրիտիկական ենթակառուցվածք կամ հնարավորություն։ Հայաստանի իշխանությունները, մտնելով այս խաղի մեջ, գործնականում Հայաստանը հասցրել են մի հանգրվանի, որտեղ խախտված է բալանսը, որտեղ արդեն մենք մոտ ենք բոլոր անդառնալիության կետերն անցնելուն։

- Ո՞րը կլինի այդ վերջին հանգրվանը։

- Թերեւս դա կլինի այն, որ, այսպես կոչված, անկլավների հարցը մտնի իր եզրափակիչ փուլը։

- Այսինքն` Զանգեզուրի միջանցքն այն անդառնալի կետը չէ, ինչպես Տիգրանաշենի հանձնումը կարող է լինել։

- Եթե, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի հարցում մենք այս պահին ունենք մանեւրելու հնարավորություն, ապա, օրինակ, Տիգրանաշենի հանձնման պարագայում մենք այլեւս չենք ունենա մանեւրելու հնարավորություն։ Սա այն կրիտիկական, ռազմավարական նշանակության կետն է, որից այս կամ այն կողմ արդեն իմաստը կկորցնի զիջումներ չանելը։ Սա է Ադրբեջանի ռազմավարական նպատակը՝ Հայաստանին հասցնել այդ անդառնալիության կետին, որից հետո արդեն, հանուն խաղաղության, Հայաստանի ցանկացած իշխանություն արդեն ոչ թե կցանկանա, այլ ստիպված կլինի գնալ այս կամ այն զիջումներին։

- Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փոխվի ազգային շահով առաջնորդվող իշխանությամբ, այլընտրանք կստեղծվի՞, թե՞ ստիպված կլինեն շարունակելու Փաշինյանի գիծը։

- Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն չեն ունենա՝ կուտակելու դիմադրության անհրաժեշտ ռեսուրսներ, կարծում եմ, այո, ստիպված կլինեն շարունակել այն գիծը, որը գոնե հնարավորություն կտա Հայաստանին՝ վերականգնել խախտված բալանսը։ Նույնիսկ այդ պարագայում դժվար է պատկերացնել, թե թշնամու ամբողջական եւ տոտալ վերահսկողության պայմաններում ինչպես են կարողանալու վերականգնել այդ կորսված բալանսը։ Ընդ որում՝ միայն ռազմական բալանսի մասին չէ խոսքը, այլեւ ենթակառուցվածքային, տնտեսական, ռազմական, ֆինանսական, ներհասարակական եւ այլն։

- Ռոբոտ շներով եւ ռոբոտ կատուներով Փաշինյանը կկարողանա՞ հասարակությանը հավատացնել, որ նոր տեխնոլոգիաներով ու զինատեսակներով են համալրում բանակի զինանոցը։

- Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան հավատալ, կցանկանան իրենց ներշնչել, որ ամեն ինչ լավ է լինելու, իսկ այդ ռոբոտ շները կարծեք թե հենց այդ լավատեսության վերջին հանգրվանն են, որտեղ մարդիկ կարող են իրենց մխիթարել, թեպետ մխիթարելու այդպես շատ բան ես չեմ տեսնում ռոբոտ շներով։ Ընդհանրապես, ռազմական արվեստին եւ ռազմական գործին տեղյակ մարդիկ, կարծում եմ, ուղղակի կծիծաղեն։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test