Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հավանականության տեսությունն ավելի արժանահավատ է դարձնում հերթական ընտրությունների անցկացումը» aravot.am aravot.am

time
«Հավանականության տեսությունն ավելի արժանահավատ է դարձնում հերթական ընտրությունների անցկացումը»

«Կարեւորում եմ, որ ընդդիմադիր առանցքային ուժերը կոնսենսուսի գան երկու գլխավոր հարցերի շուրջ` բացառել համագործակցությունը ՔՊ-ի հետ եւ հետընտրական փուլում ձեւավորել այնպիսի համաձայնություն, որը հնարավոր կդարձնի իշխանափոխությունը». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը:

-ՀՀ նախկին երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույցներ տվեցին։ Ձեր կարծիքով որո՞նք էին այդ հարցազրույցների հիմնական ուղերձները։ Ի՞նչ հետեւություններ արեցիք, օրինակ, Դուք, իբրեւ քաղաքական գործընթացներին մասնակից։

-Գուցե այն պատճառով, որ չափազանց իրազեկված մարդ եմ՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներում առանձնապես նոր ասելիք չեմ տեսել: Այնուամենայնիվ, յուրաքանչյուրն իր թիմի մասով տալիս է ընտրական ցիկլի մեկնարկը, եթե նույնիսկ ընտրությունների թեման հարցազրույցների հիմնական հարցը չէր:

Անշուշտ, Սերժ Սարգսյանի խոսքում հատկապես հետաքրքիր էր 2018-ին վերաբերող մի դրվագ, որը բացահայտեց այն իրողությունը, որ այդ ժամանակ իշխանությունն առանձնապես մոնոլիտ չի եղել:

Քաղաքական դիսկուրսի թեմա կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջազգային երաշխիքների համակարգի ձեւավորմանը:

– Իշխանական դաշտը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը, փոթորկվեց այդ հարցազրույցներից. ինչո՞ւ։ Ադեկվա՞տ էին արձագանքները։

– Նիկոլ Փաշինյանը փոթորկվելու է ցանկացած հարցազրույցից, որի ընթացքում կբարձրացվի 44-օրյա պատերազմի պատասխանատվության հարցը: Ի վերջո, Փաշինյանը հասկանում է, որ չի կարողացել որեւէ մեկի գրպանում «տեղավորել» իր նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականության, պարտության պատասխանատվությունը:

– Իշխանական դաշտում կրքերն այն աստիճան բորբոքվեցին, որ «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակները՝ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը երեկ հերթական անգամ ԱԱԾ-ի թիրախում էին. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է բողոքել։

– Քանի մոտենում են հերթական ընտրությունները, իշխանություններն ավելի «հետեւողական» են դառնում ավտորիտար համակարգ ձեւավորելու իրենց ձեռնարկներում: Միայն այդպիսի համակարգի շնորհիվ ու ընտրությունները ձեւականության վերածելով՝ իշխանությունը կարող է վերարտադրվել:

Երեկվա ձերբակալությունները դրա մասին են: Քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ եթե երկրում կան քաղբանտարկյալներ, օրինական ընտրությունների անցկացումը վտանգված է:

Հետեւաբար, ընդդիմության թիվ մեկ խնդիրը պետք է լինի քաղբանտարկյալների ազատության հարցում լայն կոնսոլիդացիա ձեւավորելը:

-Ի վերջո՝ իմպիչմենթ, հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններ. ո՞րն է ճանապարհը եւ ինչո՞ւ։

-Այդ տարբերակները պետք չէ միմյանց հակադրել, որովհետեւ դրանք իշխանափոխության սահմանադրական մեխանիզմներ են: Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են, այլ խնդիր է, որ հավանականության տեսությունն ավելի արժանահավատ է դարձնում հերթական ընտրությունների անցկացումը:

– Իսկ ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը հակադրում դրանք եւ մեղադրում միմյանց, ինչո՞ւ չի ստացվում ընդդիմության կոնսենսուսը։

-Հեռու եմ այն մտքից, թե հնարավոր է ընդդիմության միասնական ցուցակի ձեւավորում։ Բայց կարեւորում եմ, որ ընդդիմադիր առանցքային ուժերը կոնսենսուսի գան երկու գլխավոր հարցերի շուրջ` բացառել համագործակցությունը ՔՊ-ի հետ եւ հետընտրական փուլում ձեւավորել այնպիսի համաձայնություն, որը հնարավոր կդարձնի իշխանափոխությունը։ Նման մոդել կիրառվել է Գյումրիի ընտրություններում եւ դա միանգամայն հնարավոր է համապետական մակարդակում։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ 14.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test