«Այսքան երիտասարդների կյանք խլեցին, Արցախը հանձնեցին, հիմա ասում են, որ Ադրբջանի տարածքով ցորեն ենք բերում, ժողովուրդ, դե ուրախացեք», «Հրապարակի» հետ զրույցում ասում է 2022 թվականին Վերին Շորժայի դիրքերում զոհված Սերյոժա Ղազարյանի հայրը` Սերժ Ղազարյանը: Նրա խոսքով` եթե Իլհամ Ալիևը խոսում է Սևանա լճի ադրբեջանական լինելու մասին, ապա ինչպե՞ս կարող է Հայաստանը նման անձի կողմից ղեկավարվող պետության հետ ապրել խաղաղ պայմաններում.
«Դե մեր ժողովուրդը անջատել է իր ուղեղը, պետք է այդ բառն ասեմ` զոմբիացած վիճակով ապրում են մարդիկ, ամեն մեկն իր հոգսերով, անձնական խնիրդներով, այնքան ստին տեղիք չեն տվել, որ սուտը սկսել է գերիշխել մեզ: Ամեն օր մեծ չափաբաժնով սուտ ենք լսում, այլ ոչ թե ճշմարտություն: Իմ երեխան զոհվել է Վերին Շորժայում, իր նման 250 տղա ևս: Եթե մեր տղերքը Ալիևի դեմը չառնեին, արդեն վաղուց Ալիևը գալու էր Սևան ու ասեր` «Գյոյչա»: Մենք փոխանակ մեր կորցրած տարածքները պահանջենք, էս տականքը նոր տարածքների մասին է զրույցներ տանում: Հույսը ո՞ւմ վրա է դրել, չես հասկանում»:
«Այսօր բոլորիս հանում է պոստեր` 25 օրով: Է, թող պարեկներին ու կարմիր բերետավորներին հանի պոստեր: Ամեն մարզում չգիտես քանի հատ պարեկ ու բերետավոր կա, թող տանի պոստեր, ինչի՞ չի անում, հո դրանք մենակ իր թիկունքը պահելու համար չե՞ն: Կամ հիմա էլ ցորեն են բերում: Բայց պարզվեց դա էլ անասնակեր է, ոչ թե ցորեն: Վերջին կարգի զզվելի այդ աղբը ո՞ւմ համար են բերել: Վաղը էդ զիբիլը խառնելու են արաղի հետ, տան անասուններին», ասում է Սերժ Ղազարյանը:
Փաշինյանն օրերս ասում էր, որ ոչ մեկն իր չափ Արցախի համար ոչինչ չի արել, նկատեցինք մենք. «Ո՞վ է արել` Նիկո՞լը, խի նրան էդքան դո՞ւխ ունի: Ժամանակին ինչ պետք էր արեց, հիմա էլ ի՞նչ կարա անի, հիմա հերթը Հայաստանին է հասել: Արցախի համար թե մի բան անեն, մեր եկող սերունդներն են անելու, ես հույս չունեմ, որ մոտ ապագայում Արցախի համար ինչ-որ մեկը մի բան անի: Սրանք հազիվ մարդկանց բանտերը լցնեն, փակեն, սպառնան: Դե շուտով ընտրություններ են, ով իրենց ձեռք չի տալիս, պիտի լռեցնեն, չէ՞: Նիկոլը հիմա զբաղված է իր «կրուգը» նեղացնել- լայնացնելով: Ով մի ճիշտ խոսք է ասում, բանտում է հայտնվում: Հիմա էլ բանակն են քանդում: Սարքեցին մեկուկես տարի, վաղն էլ կասեն` մեզ ընդհանրապես բանակ պետք չի, խաղաղություն ենք հաստատել», - ասում է զոհվածի հայրը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test