Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բազմավաստակ ուսուցչուհին կամավոր ատեստացիայից 4 անգամ «կտրվել» է hraparak.am hraparak.am

time
Բազմավաստակ ուսուցչուհին կամավոր ատեստացիայից 4 անգամ «կտրվել» է

Այս տեղեկությունը ցնցել է գյուղի բնակիչներին։ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի քիմիայի բազմավաստակ ուսուցչուհին 4-րդ անգամ է «կտրվել» կամավոր ատեստացիայից։ Փորձառու ուսուցչուհին, որը շատ հարգված է իր աշխատավայրում՝ միջնակարգ դպրոցում, նաեւ գործընկերների՝ քիմիայի ուսուցիչների շրջանում, քանզի այդ ուսուցչուհու սաները տարիներ շարունակ բուհեր ընդուվելիս ցուցաբերել են հիմնավոր գիտելիքներ եւ քիմիայի քննությունից ստացել բարձր միավորներ, պարզվում է՝ չի բավարարում ատեստացիա անողների պահանջները։ Դպրոցի տնօրենը, որտեղ աշխատում է բազմավաստակ ուսուցչուհին, մեզ հետ զրույցում ասում է, որ փորձառու, կենսաթոշակի տարիքի ուսուցչուհին առաջին անգամ մասնակցել է կամավոր ատեստացիայի գործընթացին եւ ատեստացիայից բացասական արդյունք ունենալով՝ ստիպված է եղել մասնակցել ատեստացիայի հաջորդ փուլերին։ Վերջին անգամ նա ատեստացիային մասնակցել է էլեկտրոնային եղանակով, ինչը դժվարություն է տարեց կնոջ դեպքում, ու նաեւ դա է եղել կտրվելու պատճառը։ Դպրոցի տնօրենը մեզ խնդրեց հարգել բազմավաստակ ուսուցչուհու տարիների նվիրյալ աշխատանքը ու չհանրայնացնել նրա անունը։

Դպրոցի տնօրենն ասաց նաեւ, որ պաշտոնապես չի ծանուցվել ատեստացիայից քիմիայի ուսուցչուհու 4-րդ անգամ «կտրվելու» մասին, հետաքրքրվեց, թե որտեղից եմ տեղեկացել այդ մասին։ Օրերս Տավուշի մարզի քիմիայի ուսուցիչների 9 հոգանոց խմբից կամավոր ատեստացիան հաջողությամբ անցել է ընդամենը 4-ը։ Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացա, որ 2025թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական 76 դպրոցում աշխատում է 1634 ուսուցիչ, որոնցից ատեստավորված է ընդամենը 283-ը: Այսինքն՝ 4 տարում, 2021-2025 թվականներին Տավուշի հանրակրթական դպրոցների ուսուցիչների միայն 17 տոկոսն է հաջողությամբ կամավոր ատեստավորվել։

2025թ․ սեպտեմբերի 23-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցում էի արել հանրապետության հանրակրթական դպրոցների կամավոր ատեստավորված ուսուցիչների թվի մասին։ Սակայն ԿԳՄՍ նախարարությունից ստացված պատասխանում ներկայացվել են 2024 թվականի տվյալները․ «Վերջին 4 տարիների ընթացքում անցկացված կամավոր ատեստավորման արդյունքում 2024 թվականի տարեվերջի դրությամբ արդեն 6 հազար 321 ուսուցիչ կամ ուսուցիչների շուրջ 20%-ն ունի բարձրացված դրույքաչափով աշխատավարձ: Կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը 2024 թվականին ընդհանուր հայտագրվողների նկատմամբ եղել է ամենաբարձրը՝ 56,7%»։

Սակայն նախարար Ժ․ Անդրեասյանը պարբերաբար մեծ հպարտությամբ է խոսում կամավոր ատեստացիայի գործընթացի այս առավել քան համեստ արդյունքների մասին։ Մյուս կողմից էլ, կամավոր ատեստացիան հաջողությամբ անցնելը ինքնին չի վկայում այդ ուսուցիչների մասնագիտական բարձր որակավորման մասին։ Ատեստացիայի ժամանակ թեստերի հարցերին պատասխաններ են տրվում, եւ ստուգվում են նրանց գիտելիքները, սակայն ուսուցչի աշխատանքի արդյունավետությունը որոշվում է շատ այլ չափանիշներով՝ դասարանը կառավարելու, դասաժամը ճիշտ տնօրինելու, աշակերտների հետ հաղորդակցության, նրանց հետ անհատական աշխատանք կատարելու, մանկավարժական հոգեբանության գաղտնիքներին տիրապետելու ունակություններով եւ բազում այլ հմտություններով ու որակներով։ Ուսուցիչները զգուշավոր են վերաբերվում կամավոր ատեստացիայի գործընթացին, որովհետեւ ձախողվելու դեպքում նրանց վարկանիշը, բարի համբավը տուժում է՝ գործընկեր մանկավարժների, աշակերտների ու ծնողների մոտ։

Օդում կախված լուրերի համաձայն՝ ուսուցիչները կամավոր ատեստացիայի թեստերի պատասխանները ոչ պատահական կերպով երբեմն հայտնվում են կամավոր ատեստացիայի մասնակից ուսուցիչների մոտ, այդ պատասխանները ստանալու համար անգամ գումարի չափ է շրջանառվում՝ 400 հազար դրամ։ Էլի օդում կախված լուրերի համաձայն՝ Հայաստանում համատարած հեռախոսային գաղտնալսումների հետ կապված, բռնվելու վտանգի պատճառով, այդ գումարի չափը հիմա կրկնապատկվել է։ Կարծում եմ, որ ծուխն առանց կրակ չի լինում՝ հանրապետության դպրոցներում իրենց գիտելիքներով աչքի չընկնող ուսուցիչներ կան, որոնց մասին նրանց գործընկերներն ասում են՝ ախր, նա ինչպե՞ս է հաղթահարել կամավոր ատեստավորումը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test