Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

3 ժամ պահել են «Զվարթնոցում». Սելեզնյովը պատմել է` ինչպես իրեն թույլ չեն տվել մտնել Երևան sputnik sputnik

time
3 ժամ պահել են «Զվարթնոցում». Սելեզնյովը պատմել է` ինչպես իրեն թույլ չեն տվել մտնել Երևան
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. «WarGonzo» նախագծի թղթակից Դմիտրի Սելեզնյովին շուրջ 3 ժամ պահել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում։ Նա այդ մասին պատմեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Երեկ տեղեկացրել էինք, որ Սելեզնյովն ընտանիքի հետ հանգստանալու է եկել Հայաստան, բայց նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր:
«Ցերեկը Երևան եկա ընտանիքիս հետ, ինձ հետ էին կինս ու որդիս։ Տղաս արձակուրդ ուներ, որոշեցինք այդ ընթացքում գալ Հայաստան, քանի որ հարազատներս երբեք այս երկրում չէին եղել` ի տարբերություն ինձ։ Նրանք անցան սահմանային անցակետը, իսկ ինձ կանգնեցրին, հետո տարան աշխատասենյակ և սկսեցին հավելյալ հարցեր տալ։ Ես բոլոր հարցերին պատասխանեցի. թաքցնելու բան չունեի», - պատմեց թղթակիցը։
Նրա խոսքով` մասնագիտական գործունեության մասին հարցերից հետո սահմանապահ ծառայության աշխատակիցները ներողություն են խնդրել և հայտնել, որ նրա մուտքն արգելված է:
«Տպավորություն էր, որ սահմանապահներն ընդհանրապես կապ չունեն, այսինքն՝ ինչ-որ մեկի հրահանգներն էին կատարում և սպասում էին ինչ-որ որոշման», - ասաց նա:
Սելեզնյովը խնդրել է իրեն որևէ թուղթ տալ՝ որպես մերժման հիմնավորում, բայց ոչինչ չի ստացել։ Լրագրողին պետք է նույն ավիաընկերության չվերթով հետ ուղարկեին այսօր առավոտյան, բայց նա Սանկտ Պետերբուրգի մոտակա չվերթի տոմս է գնել ու մեկնել Հայաստանից։
«Անկեղծ ասած, ցավալի է ոչ թե այն, որ արձակուրդը փչացավ, այլ որ ես այդքան բան եմ տվել Հայաստանին և միշտ իմ գրառումներում հայամետ դիրքորոշում եմ ունեցել հակամարտության վերաբերյալ, արդյունքում` այսպիսի վերաբերմունք։ Հայաստանն ինձ համար օտար երկիր չէ։ Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, բայց, որքան հասկանում եմ, ինձ այժմ արգելված է մուտք գործել Հայաստան», - ասաց նա։
Դմիտրի Սելեզնյովը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար Հայաստան է այցելել քաղաքական իրադարձությունները լուսաբանելու համար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test