«Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում է հայտնվել մի գործիքով՝ Ղարաբաղի հարցով»,- նոյեմբերի 13-ին ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուրիշ որեւէ պատճառ եւ բացատրություն չկա։ Ընդդիմության պատգամավորը բանակում ուրիշ երկրի ազդեցության գործակալների մասին է խոսում, բայց եթե բանը հասել է այդտեղ, եկեք մի հատ փորձենք ցուցակ կազմել 2018 թվականի դրությամբ այդ երկրի ազդեցության գործակալ հանդիսացող եւ չհանդիսացողների միջեւ։ Ընդ որում, սա անձնավորված չի, ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, տո 21-ին էլ, մինչեւ 22, 22-ը ներառյալ, մեր բանակի սոցիալ հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են այդպիսին, ոչ` ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում։ Մենք պետք է այս ճշմարտության հետ առերեսվենք»,- ասաց նա։ «Մարդիկ եկել՝ Ղարաբաղ են լացում: Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար»,- ասաց Փաշինյանը:
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի այս պնդումներին, ասաց. «Նիկոլ Փաշինյանն ամեն բան ասում է ճիշտ, հարցն այն է, թե մենք նրա ասածներին որ տեսանկյունից ենք նայում: Իհարկե, Արցախի համար ամենաշատը Նիկոլն է արել: Օրինակ` Արցախի համար հազարավոր զոհեր է տվել, մեծացրել ու շքեղացրել է Եռաբլուրը, Արցախի` Ստեփանակերտի եղբայրական պանթեոնը: Նա մեր հայրենակիցներին մոլորեցնելով, մոռացել է նշել, որ հանձնել է Արցախի Հանրապետությունը: Սկզբում մի մասը հանձնեց` պատճառաբանելով, որ պատերազմի հետեւանքով տուժած արցախցիների համար տներ պետք է կառուցեն, սակայն հետո եղավ այն, ինչ եղավ: Ոչ մի արցախցի այդպես էլ ականատես չեղավ նոր բնակարանի: Ի վերջո` նոր տուն կառուցվե՞ց, թե՞ ոչ, կա՞ մի շենք, որ հանձնվել է արցախցիներին, իհարկե` ոչ: Այսօր կա՞ մեկը, որ փորձում է ճշտել, թե այդ միլիարդավոր դոլարների հետ ինչ եղավ, որ նպատակի համար ծառայեցին: Այո, Նիկոլը ճիշտ է, իր չափ ոչ մեկը հային տնավեր ու բնավեր չի թողել: Արցախցիների մի մասը հեռացել է Հայաստանից, իսկ մյուս մասը բռնաճնշումների է ենթարկվում միայն այն բանի համար, որ արցախցի է եւ համաձայն չէ այս իշխանության վարած քաղաքականության հետ»:
Ըստ ամենապարզ տրամաբանության` ցանկացածին հասկանալի է, որ այս բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները` կեղծ խաղաղության հետ կապված, քավ լիցի` մենք խաղաղությանը դեմ չենք, սակայն հասկանում ես, որ եթե իրականում խոսքը խաղաղության մասին է, այլ ոչ թե նվաստացման եւ պատերազմի, ապա խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ, առանց որեւէ խոչընդոտի, գերիները պետք է լինեին իրենց տներում: Քանի որ այդ ամենը տեղի չունեցավ, թող մեզ չփորձեն համոզել ու հոխորտալ, թե մենք պետք է լռենք ու գերիների մասին չխոսենք, քանի որ իշխանությունները լուրջ քայլեր են անում: Ոչ, գերիների հարց չկա նրանց օրակարգում: Բաքվի դատարանում առաջարկվող այդ խայտառակ պատժամիջոցները դրա վառ ապացույցն են: Ամբողջ աշխարհի աչքի առաջ կեղծ դատավարություն է տեղի ունենում, մարդու իրավունքները խախտվում են ամենակոպտագույն ձեւով, սակայն ադրբեջանական քարոզչամեքենան հաջողում է, որովհետեւ լուռ են Հայաստանի իշխանությունները»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test