Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաղդասարյան. Արտաքին աղբյուրները ստեղծում են սուտ և սադրիչ պատմություն, որոշ ներքին դերակատարներ՝ տարածում panarmenian.net panarmenian.net

time
Բաղդասարյան. Արտաքին աղբյուրները ստեղծում են սուտ և սադրիչ պատմություն, որոշ ներքին դերակատարներ՝ տարածում

PanARMENIAN.Net - Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով OdaTV-ի կայքի կողմից կեղծ տեղեկատվության հրապարակմանը, հայտարարել է, որ արտաքին աղբյուրները ստեղծում են սուտ և սադրիչ պատմություն, որոշ ներքին դերակատարներ տարածում են:

«OdaTV-ի կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն, իսկ մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ առանց նվազագույն ստուգման կամ աղբյուրների ճշգրտման, շտապել են արտատպել այս ֆեյքը՝ անկախ մտադրությունից ակամա դառնալով ապատեղեկատվության շղթայի մասնակից։

Բաղդասարյան. Արտաքին աղբյուրները ստեղծում են սուտ և սադրիչ պատմություն, որոշ ներքին դերակատարներ՝ տարածում

Վաղուց չարչրկված ու հին սցենար է՝ արտաքին աղբյուրները ստեղծում են լիովին սուտ ու սադրիչ պատմություն, իսկ որոշ ներքին դերակատարներ անմիջապես տարածում են այն՝ փորձելով ձևավորել անվստահության դաշտ և նոր բևեռացում հասարակության մեջ։

Ակնհայտ է, որ որքան մոտենում են ընտրական գործընթացները, այնքան էլ ավելի թեժանալու են Հայաստանի պետականության, պետական ինստիտուտների և հանրային պաշտոնյաների դեմ ուղղված ապատեղեկատվական հարձակումները»,–գրել է նա։

Վարչապետի խոսնակը հերքել է թուրքական մամուլի հրապարակումը, որի համաձայն, իբր, Փաշինյանը «պարտավորվել է 10 մզկիթ կառուցել»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test