Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ»․ Մանվել Գրիգորյանի ընտանիքն ու դատախազությունը հաշտության չեն եկել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ»․ Մանվել Գրիգորյանի ընտանիքն ու դատախազությունը հաշտության չեն եկել

Հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքն ու դատախազությունը հաշտության չեն եկել եւ մերժել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջարկությունը․ այս մասին «Հրապարակ»-ին ասաց Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

Նշենք, որ Գրիգորյանի ընտանիքը չի համաձայնել մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ` պահանջել են արդարացման դատավճիռ դատարանից` գեներալ Մանվելի հետ կապված: «Մենք այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում ունենք գործ, որտեղ դատախազությունը հայցով մտել է դատարան, եւ այդ պրոցեսի ընթացքում առաջարկություն է եղել դատախազության կողմից՝ հաշտության գնալու հետ կապված, եւ այդ հաշտությունը պետք է լիներ բոլոր գործերով։ Բայց, ցավոք սրտի, այդ հաշտությունը տեղի չունեցավ, եւ Հակակոռուպցիոն դատարանը վճիռ կայացրեց՝ բավարարելով մասնակի դատախազության հայցը, եւ դատախազությունը բողոքարկեց: Մենք եւս պատրաստվում ենք բողոքարկել, քանի որ հաշտությունը տեղի չունեցավ։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործին, իր վարույթում գործը գնում է, քանի որ հաշտության չգնացին։ Հաշտության տարբերակներ էին քննարկվում, առաջարկությունն արվեց դատախազության կողմից, մենք ընդառաջ գնացինք, եւ այդ ժամանակ հաշտության բանակցություններ էին տեղի ունենում, բայց երկուստեք այդ հաշտությանը չեկանք։ Դատարանը վերջնական ակտ կայացրեց եւ մասնակի բավարարեց, եւ երկու կողմն էլ բողոքարկեցին, դեռ բողոքը մենք չենք ներկայացրել, դեռ ժամկետներ կան։ Ենթադրում եմ՝ կես տարվա ընթացքում կքննի եւ որոշում կկայացնի»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 28-ին Գլխավոր դատախազությունը դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում՝ ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների եւ նրան փոխկապակցված անձանց: Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամիս առաջ վճռով մասնակի բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը: Մասնավորապես, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մանվել Գրիգորյանի ժառանգներից եւ նրան փոխկապակցված անձանցից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, կբռնագանձվեն ավելի քան 15 անշարժ գույք, 14 միլիոն 654 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

Հիշեցնենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։ ԵԿՄ նախկին ղեկավարը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: 2020 թ. հունվարի 15-ին առողջական վիճակի վատթարացման պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նա մահացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ին: Մանվել Գրիգորյանի նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ մահվան պատճառաբանությամբ, իսկ նրա կինը` Նազիկ Ամիրյանը, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա արցախյան պատերազմի մասնակից է, ազատվել է ազատազրկման ձեւով պատիժը կրելուց։ Դատավարությունը շարունակվում է: Ըստ պաշտպանական կողմի` դատարանը չունի բավարար ապացույցներ, որոնք կհաստատեին առաջադրված մեղադրանքները:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test